Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Պապոյանը Մասիս քաղաքում այցելել է «Ասկե Գրուպ» ԲԲԸ-ի ջեռուցման ալյումինե մարտկոցների արտադրությամբ զբաղվող գործարան

Մայիս 26,2025 21:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 26-ին Մասիս քաղաքում այցելել է «Ասկե Գրուպ» ԲԲԸ-ի ջեռուցման ալյումինե մարտկոցների արտադրությամբ զբաղվող գործարան։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

Ընկերության ղեկավար կազմի հետ նախարարը շրջել է արտադրամասի տարածքով, ծանոթացել արտադրական կարողություններին։

Ընկերությունը մետաղի ջարդոններից ստանում է վերջնական արտադրանք՝ ջեռուցման ալյումինե մարտկոցների տեսքով։ Տարեկան արտադրությունը հասնում է մինչև 2,5 մլն հատ ջեռուցման մարտկոցի, որի արդյունքում շուրջ 3000 տոննա ալյումինի ջարդոնի վերամշակմամբ ստանանում և իրացնում են ավելի բարձր ավելացված արժեքով պատրաստի արտադրանք՝ Հայաստանի ներսում ապահովելով ավելի երկար արժեշղթա։

Արտադրանքը կարող է բավարարել ինչպես Հայաստանի ներքին պահանջարկը, այնպես էլ ապահովել մեծ քանակությամբ արտահանում։

Արտադրամասի կառուցման համար ընկերության կողմից ներդրվել է շուրջ 4 մլն ԱՄՆ դոլար։

Ընկերությունն ունի ընդհանուր 780 աշխատակից, որից 120-ը նշված արտադրամասում կներգրավվի՝ ամբողջ ծավալով արտադրական գործընթացի անցնելուց հետո։

«Ասկե Գրուպ» ԲԲԸ-ն օգտվել է պետական աջակցության մի շարք ծրագրերից, մասնավորապես՝ տնտեսության արդիականացման միջոցառումից, մաքսատուրքից և շահութահարկից ազատման արտոնություններից, ինչպես նաև «Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում թողարկել, տեղաբաշխել և ցուցակել է 15 մլրդ դրամ և 15 մլն դոլար ծավալով պարտատոմսեր։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031