Լրահոս
Օրվա լրահոսը

«Սենց որ գնաց կպարզվի իրենք իրենցով միշտ ապրել են ողջ տարածաշրջանում, մենք էլ այլմոլորակայինների պես եկել, նեղն ենք գցել». Տաթևիկ Հայրապետյան

Մայիս 26,2025 22:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.

«Հայաստանի վարչապետի հայտարարությունները փաստերի խեղաթյուրում են եւ ադրբեջանցիների անօտարելի իրավունքների բացահայտ անտեսում, որոնք ժամանակին կազմում էին Հայաստանի բնակչության գրեթե մեծամասնությունը: Արևմտյան ադրբեջանական համայնքի մասին հիշատակումները չպետք է դիտարկել որպես տարածքային հավակնություններ։ Արևմտյան Ադրբեջանի հարցը մարդու իրավունքների թեմա է, որն ուղղված է Հայաստանի կողմից էթնիկ զտման ենթարկված ադրբեջանական ժողովրդի խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձին»,-սա Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Փաշինյանի այսօրվա ելույթի արձագանքից մի հատված է։

Զարմանում եմ՝ ինչի են համեստություն անում, ասում գրեթե, սենց որ գնաց կպարզվի իրենք իրենցով միշտ ապրել են ողջ տարածաշրջանում, մենք էլ այլմոլորակայինների պես եկել, նեղն ենք գցել։

ՀՀ ԱԳՆ-ին կոչ եմ անում, սովորույթի համաձայն, զուտ անտարբեր լինել Ադրբեջանից եկող կեղծիքով ու զավթողական նպատակներով լի այս հայտարարության նկատմամբ՝ «խաղաղությունը» չխաթարելու համար…

Հա, Ալիեւն էլ է այսօր իր զավթողական ծրագրերից խոսել, դա առհասարակ մի կարդացեք, տրամադրություններդ չընկնի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031