«Սեպտեմբերին լինելու են ՔՊ վարչության ընտրությունները։ Իսկ ընտրություններին մենք շատ վաղուց ենք պատրաստում»,- այսօր խորհրդարանում լրագրվողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդեն պատրաստվո՞ւմ են համապետական ընտրություններին։
Կան տեղեկություններ, որ ՔՊ-ականների միջեւ մրցավազք կա, «իրար ոտքի տակ են փորում»։ Անդրադառնալով այս հարցին, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Այդ մրցավազքը պաշտոնապես դեռ չի սկսվել, գործընկերները ակտիվ են, էլ ավելի են ակտիվանալու, ներկուսակցական հանդիպումներ են անցկացնելու, ներկուսակցական հանդիպումներ են անցկացնելու, որը նորմալ է»։
Հարցին, թե հին դեմքերով են գնալու ընտրություններին, թե՞ նոր մարդիկ են ներգրավելու կուսակցության շարքեր, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես վստահ եմ, որ շատ նոր մարդիկ կլինեն, ինչպես նաեւ կանանց ներգրավվածությունն ենք մեծացրել, կանանց ներգրավվածությունը պետք է ավելի շատ լինի վարչության անդամների մեջ։ Ով կընտրվի, կընտրվի»։
Ալեն Սիմոնյանը հավելեց․ «Մեր թիմի մեջ հակասություն չկա, մենք բոլոր հարցերը միասին քննարկում ենք»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ