Shamshyan.com. Այսօր՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Ա. Նազարյանը, ուղևոր՝ Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու Տավուշի մարզի բնակիչ 26-ամյա Ա. Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն:
Կարճ ժամանակ անց ըստ դեպքի վայրում հավաքվածների ևս 2 հոգի բուժօգնության են դիմել հիվանդանոց, ովքեր ըստ տեղեկությունների, «Range Rover»-ի վարորդն ու ուղևորն են եղել:
Ֆոտոլրագրողը հայտում է, որ բախման հետևանքով «Range Rover»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով սրճեփ ապարատին, իսկ վիրավորների մեջ է նաև շտապօգնության բժիշկն ու բուժքույրը:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: