Լրահոս
Օրվա լրահոսը

«Սկիզբը լավն էր, հուսանք հնարավորություն կունենանք գնալ այս ճանապարհով»․ Լաշա Դարսալիան՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների՝ Վրաստանում հանդիպման մասին

Մայիս 27,2025 13:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մենք՝ որպես երկիր բազմակողմանի և բազմակողմ համագործակցության կողմնակից ենք»,- «Երևանյան երկխոսություն 2025» միջազգային համաժողովի պանելային քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Մնացական Սաֆարյան

Նա փաստեց՝ Հայաստանը, գտնվելով քաղաքակրթությունների, բազմակողմ քաղաքականության խաչմերուկում, վարում է դիվերսիֆիկացման և բալանսավորման քաղաքականություն․ «Նոր աշխարհակարգի ձևավորման փուլում ենք։ Տեսնում ենք, որ հին աշխարհակարգն արդեն փլուզվել է, պատճառն այն է, որ զարգացող երկրները կարիք ունեն ավելի մեծ խաղադրույքների, և միջազգային աշխարհակարգը պետք է դրան հարմարվի»։ Ըստ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի՝ այստեղ կարևոր է, թե երկարաժամկետ կտրվածքում ինչ կարող է տալ բազմավեկտոր քաղաքականությունը, որքանով այն արդյունավետ կլինի և հասարակությունը որքանով կշահի դրանից։

Լաշա Դարսալիա

Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան էլ փաստեց՝ ներկայումս գտնվում ենք տուրբուլենտ շարժումների փուլում, և հատկապես փոքր երկրներն ամենաշատն են տուժում դրանից․ «Ուստի ստիպված ենք վարել բազմավեկտոր քաղաքականություն։ Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա տարածաշրջանը zero-sum game-ի օրինակ է, որտեղ բոլորը բոլորի դեմ են, որտեղ մեկի շահը մյուսի կորուստն է։ Միայն վերջերս է, որ քննարկվում է win-win ձևաչափը, երբ բոլորի շահն է փորձ արվում հաշվի առնել։ Այս առումով Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների՝ Վրաստանում հանդիպման ձևաչափը կարևոր է: Սկիզբը լավն էր, հուսանք մենք հնարավորություն կունենանք գնալ այս ճանապարհով»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031