Լրահոս
Օրվա լրահոսը

«10 հազարից ավելի հետախուզվող մարդիկ կան, որոնք խուսափել են բանակից»․ Ալեն Սիմոնյան

Մայիս 27,2025 13:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ ՔՊ-ն հետաձգեց պարտադիր զինվորական ծառայության վերաբերյալ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծերի փաթեթի քննարկումը։

Նա ասաց, որ քննարկումները շարունակվում են, նախագծերը որոշ փոփոխությունների կարիք կունենան, բայց անհրաժեշտություն են ՀՀ անվտանգությունն ապահովելու համար։

«Ես կարծում եմ, որ վերջնանպատակը մեր երկրի համար պետք է լինի լիակատար պրոֆեսիոնալ բանակը, որտեղ կծառայեն մարդիկ, ովքեր դրան կվերաբերվեն որպես մասնագիտություն՝ ամենայն պատասխանատվությամբ։ Եվ այն իրավիճակը,որը մեր երկրում եղել է, կա արդեն տասնամյակներ շարունակ, պետք է ինչ-որ ձեւով սկսել կարգավորել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ այն մարդիկ, ովքեր փորձել են գումարով իրենց երեխաներին ազատել բանակից, դա արել են, դրա դեմ պայքար նույնպես տարվում է եւ տարվելու է։

«Պետք է ասեմ նաեւ, որ 10 հազարից ավելի հետախուզվող մարդիկ կան, որոնք խուսափել են բանակից»,- հավելեց Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարում՝ Ալեն Սիմոնյանը զինված ուժերի կազմավորման տոնին ընդառաջ՝  ԱԺ-ում 27/01/2025-ին ընդունել է մի շարք ժամկետային զինծառայողների։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031