Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը
Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենայի գործերը գրեթե մեկ տարի է՝ որևէ ընթացք չեն ստանում։ Որևէ մեկին մեղադրանք առաջադրել չեն կարողանում և անգամ որևէ մեկին չեն հարցաքննում։ Ավելի քան ակնհայտ է, որ վարույթները նախաձեռնվել են այլ, այն է՝ ավտոմեքենաները առգրավելու նպատակով (հիշենք ներկայացուցչության դարպասները ջարդելը)։
Երեկ նաև հիշեցի, որ այդ գործերով տեղի է ունեցել նախադեպը չունեցող դեպք։ Մասնավորապես՝ մեկ քննիչ իր վարույթի շրջանակում մեկ այլ քննիչից առգրավել է արդեն իսկ առգրավված ավտոմեքենան։
Գիտե՞ք՝ ինչու։ Որովհետև առաջին առգրավումը ճանաչվում էր ոչ իրավաչափ և կար վտանգ, որ մեքենան պետք է վերադարձվի։ Ուստի նախաձեռնվեց նոր վարույթ և տեղի ունեցավ «առգրավում քննիչից» գաղտնի օպերացիան, որի մասին մեզ անգամ չեն իրազեկել։
Կարդացեք նաև
Է՜, այնքան ասելու բան կա, որ գրեմ՝ շատ երկար կստացվի։