Լրահոս
Օրվա լրահոսը

Մերձավանի դպրոցի տնօրենի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատարն ընդգծել է պատրաստակամությունը՝ գործակցել կոլեկտիվի հետ արդյունավետ աշխատանքի ձևավորման նպատակով

Մայիս 27,2025 14:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 21-ին Արմավիրի մարզպետի օգնական Մանվել Մելիքյանը և Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը Մերձավանի միջնակարգ դպրոցի անձնակազմին ներկայացրեցին նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ալվինա Մկրտումյանին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց վերջին օրերին դպրոցում արձանագրված լարվածություններին և առաջացած ներքին անհամաձայնություններին։
Մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները կոչ արեցին դպրոցի ղեկավար կազմին, ուսուցչական անձնակազմին հանդես գալ ողջամիտ, կառուցողական և հանդուրժող մոտեցմամբ` միասնաբար ապահովելու ուսումնական գործընթացի բնականոն ընթացքն ու երեխաների հոգեկան հանգստությունը։

Նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ալվինա Մկրտումյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և ընդգծեց իր պատրաստակամությունը՝ գործակցել կոլեկտիվի բոլոր անդամների հետ բաց ու արդյունավետ աշխատանքի ձևավորման նպատակով։

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031