Յունիբանկի «Հաղթանակ» մասնաճյուղը սկսել է աշխատել երկարացված աշխատանքային գրաֆիկով։ Մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:30-ից մինչև 19:30-ը: «Հաղթանակ» մասնաճյուղի հասցեն է՝ ք.Երևան, Կոմիտաս 62, N94։
Երկարացված գրաֆիկը նպատակ ունի ապահովելու ավելի հարմար սպասարկում՝ հնարավորություն տալով հաճախորդներին այցելել բանկ իրենց աշխատանքային օրվա ավարտից հետո:
Մասնաճյուղերում սպասարկումը շարունակում է արդիական լինել անգամ թվայնացման դարաշրջանում: Չնայած Յունիբանկի բազմաթիվ հաճախորդներ իրենց բանկային գործարքները կատարում են UNIMobile հավելվածի միջոցով, շատերը շարունակում են նախընտրել մասնագետների հետ անմիջական շփումը: Յունիբանկը հավատարիմ է իր ռազմավարությանը՝ զարգացնել ինչպես թվային ծառայությունները, այնպես էլ մասնաճյուղային ցանցը՝ ապահովելով հարմար և արագ սպասարկում բոլոր հաճախորդների համար։