Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն միացել է Միջազգային քրեական դատարանին, որպեսզի խաղաղ ճանապարհով լուծի այն լրջագույն խնդիրները, որ ունի իր որոշ հարևանների հետ»․ Շեյլա Փայլան

Մայիս 27,2025 15:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ես ուզում եմ ընդգծել բռնապետական ռեժիմների բացասական ազդեցությունը միջազգային իրավունքի վրա, երբ ազդեցիկ ռեժիմներն, այսպես ասած, սպառազինում են միջազգային իրավունքը իրենց շահերին ծառայեցնելու համար,- «Երևանյան երկխոսություն 2025» միջազգային համաժողովի պանելային քննարկման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների ավագ խորհրդատու Շեյլա Փայլանը։

Ըստ նրա՝ այս գործունեությունը վտանգում է երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և դեմ է միջազգային չափանիշներին․ «Մենք ականատես ենք լինում այն իրողությանը, թե ինչպես են ազդեցիկ երկրները գործում ընդդեմ միջազգային հաշվետվողականության մեխանիզմների։ Մինչդեռ փոքր երկրներն են, որ հույս են դնում այս մեխանիզմների վրա իրենց ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար»։

Շեյլա Փայլանը փաստեց․ «Հայաստանը միացել է Միջազգային քրեական դատարանին, որպեսզի խաղաղ ճանապարհով լուծի այն լրջագույն խնդիրները, որ ունի իր որոշ հարևանների հետ»։

Կարևորելով միջազգային իրավունքի մեխանիզմները՝ Շեյլա Փայլանը փաստեց․ «Օրենքի գերակայությունը ապահովում է պաշտպանություն, դա այն շրջանակն է ապահովում, որում հնարավոր է պաշտպանել երկրի ինքնիշխանությունը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Երևանյան երկխոսություն» ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031