Լրահոս
Օրվա լրահոսը

20 օր է՝ լրագրող Լիլիթ Աղեկյանին ապօրինաբար պահում են անազատության մեջ, նրան ենթարկել են կտտանքների. Զարուհի Փոստանջյանի նամակը վերաքննիչ քրեական դատարանի դատավորին

Մայիս 27,2025 15:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին

Լիլիթ Աղեկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանից

Դիմում

Հարգելի պարոն Հովհաննիսյան,

Ձեր վարույթում է գտնվում հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի բողոքը` իր նկատմամբ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 09.05.2025 թվականին կալանքը որպես խափանման միջոց մեկ ամսով սահմանելու որոշման դեմ:

20 օր է Լիլիթ Աղեկյանին ապօրինաբար պահում են անազատության մեջ, որից առաջին 30 ժամը նրան ենթարկել են կտտանքների և անմարդկային վերաբերմունքի:

Այժմ Լիլիթ Աղեկյանի բողոքը հասել է Ձեզ և Դուք ունեք հնարավորություն բողոքին շտապ լուծում տրամադրել ու չսպասել օրենքով սահմանված առավելագույն ժամկետին, իսկ առավելագույն ժամկետը` Ձեր կողմից Լիլիթ Աղեկյանի կալանավորման դեմ ներկայացված բողոքի քննության և լուծման  համար մինչև 10 օր է:

Այսինքն, Լիլիթ Աղեկյանի բողոքի քննությունը Դուք կարող եք անցկացնել այսօր, կայացնել նրան այսօր ազատ արձակելու որոշում, ինչպես նաև կարող եք այդ որոշումը կայացնել 10 օրվա մեջ, որն արդեն համընկնում է Լիլիթ Աղեկյանի կալանքի ժամկետը կրելու սպառված լինելու փաստի հետ:

Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը խնդրում եմ ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով` արդարադատության շահերից ելնելով, ողջամիտ ժամկետ կիրառել և հենց այսօր քննել ու լուծել Ձեր իրավասությանը վերապահված Լիլիթ Աղեկյանի վերաքննիչ բողոքը:

ՀԳ

Ես ինձ իրավունք եմ վերապահում կոչ անելու բոլոր այն անձանց, կազմակերպություններին ովքեր այս ընթացքում սրտացավ են եղել Լիլիթ Աղեկյանի  խախտված իրավունքների վերականգնման հարցում, իրենք ևս իրենց կողմից նամակ  հղեն դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի՝ [email protected] էլեկտրոնային հասցեին։

Հարգանոք   

Լիլիթ Աղեկյանի փաստաբան՝ Զարուհի Փոստանջյան

27 մայիսի, 2025թ

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031