Լրահոս
Օրվա լրահոսը

«Փակ դռների հետևում եվրոպական պաշտոնյաները խոսում են խոչընդոտների մասին, որոնք կան ԵՄ-ի ընդլայնման հետ կապված»․ Հունգարիայի ԱԳ նախարար

Մայիս 27,2025 15:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Անկեղծ ասած՝ չեմ հավատում, որ Ուկրաինան կկատարի անհրաժեշտ քայլերը և կհամապատասխանի անհրաժեշտ չափանիշներին ԵՄ մուտք գործելու համար։ Սա ասում եմ՝ հիմնվելով ներկայիս իրավիճակի վրա»,-«Երևանյան երկխոսություն 2025» միջազգային համաժողովի պանելային քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

Անդրադառնալով ԵՄ-ի ընդլայնման մասին հարցին՝ Հունգարիայի ԱԳ նախարարն ասաց․ «Երբ խոսում ենք ԵՄ-ի ընդլայնման մասին, պետք է հաշվի առնենք, որ այստեղ որոշակի կեղծավորություն կա։ ԵՄ-ի անդամ երկրներից շատերը հանրության առաջ մի բան են հայտարարում, փակ դռների հետևում՝ այլ։ Եթե լսենք նրանց հանրային հայտարարությունները, ապա նրանք կողմ են ԵՄ-ի ընդլայնմանը, սակայն փակ դռների հետևում խոսում են այն բոլոր խոչընդոտների մասին, որոնք կան ընդլայնման հետ կապված»։

Պետեր Սիյարտոն Մոնտենեգրոյի օրինակը բերեց, որ տարիներ շարունակ նրան չեն ընդունում ԵՄ-ում, թեև բոլոր չափանիշներին համապատասխանում է։ Հունգարիայի ԱԳ նախարարը նաև հռետորական հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ չեն ընդունում Սերբիային, Մոնտենեգրոյին։

Հարցին՝ իսկ Ուկրաինայի հետ կապված որտեղի՞ց է այդ կարծիքը ձևավորվել, նա պատասխանեց․ «Մենք Ուկրաինայում ունենք հունգարական մեծ համայնք, որոնց իրավունքները Ուկրաինայում ոտնահարվում են։ Եվրոպական Միությունում ասում են՝ ամուսնության վրա հիմնված գործողություններ։ Պատերազմի մեջ լինելը չի նշանակում լինել ամուսնացած։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցությանը, ապա խիստ չափանիշներ կան, որոնց համապատասխանելուց նրանք դեռ շատ հեռու են»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031