ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցիչներն այցելեցին «UWC Դիլիջան» միջազգային դպրոց՝ ծառ տնկելու դպրոցի 10-ամյակի և հիմնադիր Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրվա կապակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը և գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանը, «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի տնօրեն Ադամ Արմանսկին, ինչպես նաև մի շարք ուսանողներ և ՀԲԸՄ կրթաթոշակառուներ։
Ողջույնի խոսքերից հետո ներկաները ծառ տնկեցին դպրոցի այգում և տեղադրեցին հուշատախտակ, որից հետո այցելեցին Դիլիջան քաղաքում Ռուբեն Վարդանյանի ֆինանսավորմամբ կառուցվող միակ եկեղեցին:
AGBU Armenia
Կարդացեք նաև