Լրահոս
Օրվա լրահոսը

«Մխչյան գյուղում բարձր դասարանի աշակերտները 4-րդ դասարանի աշակերտին ստիպել են թմրանյութ օգտագործել, պարզաբանեք՝ ի՞նչ է կատարվում»․ Գառնիկ Դանիելյան

Մայիս 27,2025 16:06

«Վերջերս տեղեկություն ստացանք, որ Մխչյան գյուղում բարձր դասարանի աշակերտները չորրորդ դասարանի աշակերտին ամիսներ շարունակ հետապնդել են, ստիպել են թմրանյութ օգտագործել, այնուհետեւ գումար են շորթել։ Քննչական կոմիտեն հայտնեց, որ չորս անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Արդյոք այս ընթացքում կանխարգելիչ աշխատանքներ չեն իրականացվե՞լ։ Կարդում եմ եւ տեսնում, որ մեղադրյալներից երկուսի նկատմամբ դաստիարակչական աշխատանքներ են տարվում, խնդրում եմ պարզաբանեք՝ ի՞նչ է կատարվում»,- ԱԺ նստաշրջանում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

ՆԳ փոխնախարարն ասաց, որ կանխարգելիչ աշխատանքներ իրականացվում են, դա համայնքային ոստիկանության գործառույթն է։ «Այն, որ այս ուղղությամբ կատարելագործվելու եւ կարողությունները զարգացնելու աշխատանքներ կան անելու, սա եւս ընդունում ենք, որ կա։ Եվ ՆԳՆ-ն թե երկարաժամկետ, թե կարճաժամկետ առումով լուծումների հետեւից է գնում, այդ թվում՝ հստակ ռազմավարություններ ընդունելով։ Ինչ վերաբերում է ընտրված խափանման միջոցներին, սա ՆԳՆ տիրույթից դուրս է, քննիչն է գնահատում եւ ընտրում խափանման միջոցը, միջնորդում դատարանին»,- նշեց Արմեն Մկրտչյանը։

Գառնիկ Դանիելյանը հավելեց, որ այս հարցով կոմպրոմիսի չպետք է գնալ, իրենց պարտականությունների մեջ թերացողները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ «Այսինքն՝ ամիսներ շարունակ այդ պրոցեսը գնացել է, եւ կանխարգելիչ միջոցառումներ չեն իրականացվել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031