Երեւանում մեկնարկած «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում մայիսի 27-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Պաղեստինի պետության արտաքին գործերի եւ արտագաղթյալների հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում առկա իրավիճակը:
Երկուստեք կարեւորվել է խաղաղության հաստատման հրամայականը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ