Region Monitor. Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նշել է, որ Անկարան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին և տարածաշրջանի կարգավորման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերին։
Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Ռուսաստան–Ուկրաինա բանակցությունների հաջորդ փուլը՝ հույս հայտնելով, որ դրանք կհանգեցնեն հրադադարի և կայուն խաղաղության։