Լրահոս
Օրվա լրահոսը

Մարկ Քուլսը շնորհավորել է Ավինյանին՝ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում պատվիրակի դերը ստանձնելու առթիվ

Մայիս 27,2025 17:38

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի գլխավորած պատվիրակությանը: Մարկ Քուլսը Հայաստանում է «Երևանյան երկխոսություն» համաժողովին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում և բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի դերը և կատարած աշխատանքը: Տիգրան Ավինյանը նաև տեղեկացրել է, որ տեղական ժողովրդավարության զարգացման համատեքստում Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում մի շարք փոփոխություններ, որոնք նպատակ ունեն ամրապնդել տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ հիմքը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մարկ Քուլսը շնորհավորել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ Կոնգրեսում պատվիրակի դերը ստանձնելու առթիվ: Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահը նաև հույս է հայտնել, որ համաժողովի աշխատանքների ընթացքում համագործակցությունն ավելի սերտ կլինի:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031