Մայիսի 27-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի ունեցավ հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց ` Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը:
Վարկանիշային փակ քվեարկության արդյունքներով մրցույթի հաղթող ճանաչվեց «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊԸ-ն, որը ստացավ 113 միավոր:
Մրցույթին մասնակցել են հետևյալ ընկերությունները՝
- «ԷԳԱԼԻՏԵ» ՍՊԸ – 97 միավոր
- «ՄԵՏԵՈ ԹԻ-ՎԻ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ – 100 միավոր
- «ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ – 94 միավոր
- «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊԸ – 113 միավոր
Մինչ քվեարկությունը, մրցույթին ներկայացված հայտերը նախապես ուսումնասիրվել են հանձնաժողովի կողմից՝ ըստ օրենքով սահմանված չափորոշիչների։
Կարդացեք նաև
Մրցույթն իրականացվել է համաձայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքին ՝ ապահովելով թափանցիկ, հավասար և մրցակցային միջավայր բոլոր դիմորդների համար։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով