Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտին տնտեսական ակտիվությունը բարձրացել է 3.7 տոկոսով. Համաշխարհային բանկը հրապարակել է տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը

Մայիս 27,2025 18:34

Համաշխարհային բանկի կողմից հրապարակված Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը

· Մարտին տնտեսական ակտիվությունը բարձրացավ 3.7  տոկոսով (տ/տ)։
· Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումների ներհոսքերը մարտին աճեցին 23.6 տոկոսով (տ/տ)։
·Գնաճը, ապրիլին կազմելով 3.2 տոկոս (տ/տ), շարունակեց գերազանցել  3 տոկոսի թիրախը։
· Վերաարտահանման նվազման պայմաններում թե՛ արտահանման, թե՛ ներմուծման ծավալները շարունակեցին կրճատվել։
· Ֆինանսական հատվածի ցուցանիշները կայուն մնացին։
· Կապիտալ ծախսերի թերակատարումը 2025 թ առաջին եռամսյակում հանգեցրեց հավելուրդի։

 Մարտին տնտեսական ակտիվությունն ավելացավ 37 տոկոսով (տ/տ՝ տվյալ ժամանակահատվածը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ)՝ ավելի բարձր փետրվարի 18 տոկոսի (տ/տ)  համեմատ (Պատկեր 1)։

Աճողական կտրվածքով՝ 2025 թ․ առաջին եռամսյակում տնտեսական աճը հասավ 4․1 տոկոսի (տ/տ)։ Շարունակվեց արդյունաբերության ակտիվության երկնիշ տեմպով կրճատումը (նվազելով 16.9 տոկոսով, տ/տ)՝ հիմնականում պայմանավորված ոչ թանկարժեք մետաղների արտադրության կտրուկ նվազման հետևանքով մշակող արդյունաբերության 25.6 տոկոսով  (տ/տ) անկմամբ։ Բայցևայնպես, 2024 թ․ փերտվարից սկսած առաջին անգամ հանքարդյունաբերությունն աճել է 6․7 տոկոսով  (տ/տ)։ Շինարարության  (15.5 տոկոսով աճ, տ/տ) և ծառայությունների, բացառությամբ առևտրի, (10․1 տոկոսով աճ, տ/տ) բարձր աճը շարունակվել է։ Առևտրի աճը կազմել է 3․2 տոկոս (տ/տ)՝ դանդաղելով փետրվարին գրացնված 6 տոկոս (տ/տ) աճից։  Իրավաբանական աձնանց ամսական գրանցումներն աճել են 4 տոկոսով (տ/տ)՝ հիմնականում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (ՍՊԸ) գրանցումների 11․2 տոկոսով (տ/տ) ավելանալու հաշվին։

Մարտին իրական աշխատավարձերը և զուտ դրամական փոխանցումներն ավելացան։  Միջին իրական աշխատավարձերն ավելացան մոտավորապես 5 տոկոսով  (տ/տ), իսկ զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումների տեմպն աշխուժացավ՝ բարձրանալով 23․6 տոկոսով (տ/տ)։ Նշվածը հիմնականում պայմանավորված էր Ռուսաստանից (աճը 32 տոկոս, տ/տ) և ԱՄՆ-ից (աճը 14 տոկոս, տ/տ)  ավելի բարձր զուտ ներհոսքերով (Պատկեր 2)։

Ապրիլին գնաճի տեմպը փոքր-ինչ դանդաղեց, բայցևայնպես գերազանցեց 3 տոկոսի թիրախը (պատկեր 3)։ Ապրիլի 3.2 տոկոս (տ/տ) գնաճը մի փոքր ցածր էր մարտին գրանցված  3.3 տոկոսից (տ/տ)։ Գնաճը պայմանավորվող հիմնական գործոններն էին՝ սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները (աճը 5.2 տոկոս, տ/տ), առողջապահությունը (աճը 3.3 տոկոս, տ/տ), տրանսպորտը (աճը 4.2 տոկոս, տ/տ) և ալկոհոլային խմիչքները (աճը 6.1 տոկոս, տ/տ)։ Կապի ծառայությունների, հագուստի և կոշիկի և տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները փոքր-ինչ նվազեցին։ 2025 թ․ մայիսի 6-ին ՀՀ կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման (քաղաքականության) տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6.75 տոկոս։

Մարտին արտահանման ու ներմուծման ծավալները շարունակեցին նվազել՝ պայմանավորված բարձր բազային ազդեցությամբ (Պատկեր 4)։  Արտահանումն ու ներմուծումը նվազեցին համապատասխանաբար  65.4 տոկոսով (տ/տ) և  51.2 տոկոսով (տ/տ)։ Սա պայմանավորված էր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վերաարտահանման կրճատմամբ (արտահանումը նվազել է 86.1 տոկոսով, տ/տ)։ Առանց թանկարժեք քարերի առևտրի,  արտահանման ու ներմուծման ընդհանուր ծավալներն աճեցին համապատասխանաբար 23 տոկոսով (տ/տ) և 16 տոկոսով (տ/տ)։ Արտահանման ծավալների ընդհանուր աճը հիմնականում պայմանավորված էր հանքանյութերի (աճը 43.5 տոկոս․ տ/տ), մեքենաների (աճը 25.6 տոկոս, տ/տ) և պատրաստի մթերքի (աճը 23.1  տոկոս, տ/տ) աճով։ Սակայն տեքստիլի և տրանսպորտային միջոցների արտահանումը նվազել է (նվազումը՝ համապատասխանաբար 10.2 տոկոս, տ/տ և 56.1 տոկոս, տ/տ)։ Աճողական կտրվածքով 2025 թ․ առաջին եռամսյակում արտահանումը և ներմուծումը նվազեցին համապատասխասնաբար 61.8 տոկոսով (տ/տ) և 47.9 տոկոսով (տ/տ), և առևտրային դեֆիցիտը մեծացավ 22.1 տոկոսով (տ/տ)։ Ընդհանուր արտահանման 41.1 տոկոսն ուղղվել է Ռուսաստան, 24.7 տոկոսը՝ ԱՄԵ, 7.7 տոկոսը՝ ԵՄ երկրներ  և 0.5 տոկոսը՝ ԱՄՆ։

 Ապրիլին ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվեց, եվրոյի և ռուբլու նկատմամբ՝ արժեզրկվեց։  ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվեց 0․4 տոկոսով, բայց եվրոյից (նվազումը 4․5 տոկոս) և ռուբլուց (նվազումը 4 տոկոս) թույլ էր՝ արտացոլելով ԱՄՆ դոլարի վերջին ակնհայտ արժեզրկումը։

Մարտին առևտրային բանկերի ավանդներն ու վարկերն աճեցին համապատասխանաբար 15 տոկոսով (ա/ա՝ տվյալ ամիսը՝ նախորդ ամսվա նկատմամբ) և 2.9 տոկոսով (ա/ա)։ Ավանդներն աճեցին դրամով արտահայտված միջոցների հաշվին, իսկ վարկերը՝ արտարժույթով։ Ընդհանուր ավանդների և վարկերի փոխարժեքով ճշտված տարեկան աճը կազմեց համապատասխանաբար 13.4 տոկոս (տ/տ) և 30.1 տոկոս  (տ/տ) (Պատկեր 5)։ Մարտին պահպանվեցին ֆինանսական կայուն ցուցանիշները, ընդ որում կապիտալի համարժեքության ցուցանիշը (CAR) կազմեց 20․2 տոկոս։ Չաշխատող վարկերը (NPLs) կայունացան՝ կազմելով 1․5 տոկոս, եկամտաբերությունն ըստ ակտիվների աճեց մինչև 3․4 տոկոս՝ բարձրանալով փետրվարի 2․9 տոկոսից։

 

Չնայած մարտին 504 միլիարդ ՀՀ դրամի պակասուրդին, աճողական կտրվածքով 2025 թ առաջին եռամսյակի բյուջեի հավելուրդը պահպանվեց՝ կազմելով 212 միլիարդ դրամ  (մոտավորապես ՀՆԱ 0.2 տոկոս) (Պատկեր 6)։ Մարտին հարկային եկամուտները (հիփոթեքի հետ կապված եկամտային հարկը ներառյալ) անվանական արտահայտությամբ նվազեցին 2․1 տոկոսով  (տ/տ) ՝ հիմնականում պայմանավորված 2024 թ․ բնապահպանական ռոյալթիների    գերավճարների վերադարձով։ ԱԱՀ -ի (աճը 17.4 տոկոս․ տ/տ), շահութահարկի (աճը 7.6 տոկոս, տ/տ) և ակցիզային հարկերի (աճը 19.3 տոկոս, տ/տ)  աճով բնապահպանական հարկերի վերադարձը մասամբ փոխհատուցվեց ։ Ընդհանուր ծախսերն ավելացել են 24.1 տոկոսով (տ/տ),  հիմնականում ընթացիկ ծախսերի 25․8 տոկոսով (տ/տ) աճի հաշվին,  որն առաջացել է սոցիալական  ծախսերի 49 տոկոսով աճի (տ/տ) հետևանքով։ Աճողական կտրվածքով 2025 թ․ առաջին եռամսյակում հավաքված հարկային եկամուտները  համապատասխանել են բյուջեով նախատեսվածին, իսկ ծախսերը, մասնավորապես՝ կապիտալ ծախսերը, թերակատարվել են 2025 թ․ առաջին եռամյսակի բյուջեով նախատեսվածի 67 տոկոսի չափով։ Նշվածի հետևանքով ՀՆԱ-ի 0․2 տոկոսի չափով հավելուրդ է առաջացել՝ նախատեսված 2․2 տոկոս պակասուրդի  փոխարեն։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031