Լրահոս
Օրվա լրահոսը

Մոնիկա Սանդրին բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ինտեգրումը սահուն կազմակերպելու ուղղությամբ

Մայիս 27,2025 18:18

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՄԱԿի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մոնիկա Սանդրիին:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ժաննա Անդրեասյանը, ողջունելով Մոնիկա Սանդրիին, կարևորել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի գործունեությունը՝ վստահություն հայտնելով, որ հետագա տարիներին համագործակցությունն ավելի կամրապնդվի:

Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության առաջնահերթությունները՝ մասնավորապես շեշտադրելով կրթության համընդհանուր ներառականության, մատչելիության և փախստական երեխաների կրթության գործընթացում լիարժեք ներգրավման ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Նա կարևորել է նաև օտարազգի երեխաների համար կրթության իրավունքի իրացման նպատակով անհրաժեշտ պայմանների ստեղծումը, այդ թվում՝ հայերենի ուսուցման տեսանկյունից: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեն մեկնարկել է Հայերենի իմացության, ստուգման և գնահատման միասնական համակարգի ներդրման նոր ծրագիր, որի շրջանակում նախատեսվում է մշակել լեզվի իմացության վեցաստիճան (համապատասխանաբար` A1, A2, B1, B2, C1, C2) համակարգ: Նոր համակարգի գործարկումից և կարիքների գնահատումից հետո կմշակվեն հայերենի ուսուցման դասընթացներ տարբեր տարիքի անձանց համար:

Մոնիկա Սանդրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ինտեգրումը սահուն կազմակերպելու ուղղությամբ: Նա վերահաստատել է գրասենյակի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը ԿԳՄՍ նախարարության հետ՝ նպատակ ունենալով նպաստել ԼՂ-ից տեղահանվածների կրթական իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև մշակութային և սոցիալական ինտեգրմանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների կեցության և սոցիալական հարցերի լուծմանը զուգահեռ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է աջակցության ծրագրեր՝ ուղղված տեղահանված երեխաների կրթական իրավունքի իրացմանն ու ՀՀ կրթական հաստատություններում ընդգրկմանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը միաժամանակ կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցը՝ ընդգծելով ազգային ինքնության անբաժանելի մաս համարվող ավանդույթների, լեզվական առանձնահատկությունների, մշակութային ինքնարտահայտման ձևերի արժևորումը:

Կողմերը քննարկել են նաև փախստական երեխաների սոցիալական ներառման գործընթացում մշակութային և սպորտային ծրագրերի դերը՝ որպես ինտեգրման հարթակներ: Կարևորվել են նաև հոգեբանական աջակցության և ոչ ֆորմալ կրթական ծրագրերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031