Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշանվերային թղթադրամների վրա առկա է «Souvenir money of Armenia» գրառումը. ոստիկանությունը զգոնության կոչ է անում

Մայիս 27,2025 18:22

Այս հուշանվերային թղթադրամների կապոցն արժե ընդամենը մի քանի հարյուր դրամ, սակայն հանցագործները, մարդկանց անուշադրությունից օգտվելով, հազարավոր դրամներ կարող են աշխատել։

Մեր երկրում տարածում ստացած հուշանվերային թղթադրամները իրենց չափերով, դիմերեսի և դարձերեսի արտաքին պատկերներով նմանակում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված նոր սերնդի թղթադրամներին:

Ոստիկանությունում հուշանվերային թղթադրամների այսպես ասած՝ իրացման դեպքերի հետ կապված ահազանգերի աճ է գրանցվել։

Ըստ վերլուծական տվյալների՝ խաբեության զոհ են դառնում հատկապես տաքսու վարորդները, առաքիչները և առևտրով զբաղվող անձինք։

Ոստիկանությունը հորդորում է տնտեսվարողներին և քաղաքացիներին գումարային գործարքներ կատարելիս զգոն լինել և ստուգել թղթադրամը, իսկ Կենտրոնական բանկը հուշանվերային թղթադրամները տարբերելու մի քանի ձև է հուշում։

Իրական թղթադրամների դիմերեսի պատկերները շոշափելի են և անհարթ, դիմերեսի ձախ հատվածում առկա է օպտիկապես փոփոխելի ներկային հատված, երբ փոխվում է լույսի անկման անկյունը, այն կանաչից դառնում է կապույտ։

Թղթադրամի վերևից ներքև առկա է պաշտպանական ներգիծ։

Եվ ակնառու տարբերությունը․ նշված հուշանվերային թղթադրամների դարձերեսին լատինական տառերով առկա է «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառումը, Հայաստանի հուշանվերային թղթադրամ։

Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին հորդորում ենք որևէ ծառայության դիմաց հուշանվերային թղթադրամներով վճար ստանալու դեպքում անմիջապես ահազանգեք՝ 102։ Համատեղ կարող ենք եթե ոչ իսպառ վերացնել, ապա գոնե նվազագույնի հասցնել նման դեպքերի քանակը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031