Լրահոս
Օրվա լրահոսը

Պետնախարար Մացուրան ներկայացրել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Սերբիայի կողմից կիրառվող գործիքները

Մայիս 27,2025 18:38

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Սերբիայի գենդերային հավասարության, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, ինչպես նաև կանանց տնտեսական և քաղաքական հզորացման հարցերով պետնախարար Տատյանա Մացուրայի հետ։

     Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փորձի փոխանակման, համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Կողմերն անդրադարձել են գենդերային հավասարության ապահովմանը միտված քաղաքականություններին, կանանց իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև սոցիալական արդարության և ներառականության խթանմանը։ Զրույցի ընթացքում քննարկվել են կանանց հզորացմանը, նրանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված մեխանիզմների կատարելագործմանը և այդ ուղղությամբ միջազգային փորձի փոխանակման կարևորությանն առնչվող մի շարք հարցեր։

     Նախարար Մկրտչյանը ներկայացրել է մանրամասներ՝ Հայաստանում նախորդ տարվա ընթացքում ընդունված ոլորտային երկու կարևորագույն փաստաթղթերի՝ ՀՀ ժողովրդագրության և Զբաղվածության ռազմավարությունների, դրանց սահմանած նպատակների և առաջնահերությունների մասին։ Նախարարը խոսել է նաև կանանց զորեղացման, վերջիններիս ինքնազբաղվածության ապահովման անհրաժեշտության մասին՝ մանրամասնելով այս ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացված, ինչպես նաև ընթացիկ ծրագրերը և միջոցառումները։

Քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող․ նախարար Մացուրան ներկայացրել է Սերբիայի կառավարության կողմից կիրառվող պլատֆորմները և գործիքները։

     Երկու նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները՝ Հայաստանի և Սերբիայի միջև փորձի փոխանակման ձևաչափերի, հատկապես կանանց տնտեսական ներուժի բարձրացման ուղղությամբ։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031