Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի եւ Իսրայելի միջեւ առկա է համագործակցության զարգացման ներուժ. Ծովինար Վարդանյան

Մայիս 27,2025 20:03

Հայաստանի եւ Իսրայելի ժողովուրդներին միմյանց կապում են դարերի խորքից եկող պատմամշակութային կապերը, ճակատագրերի նմանությունը, որոնք կարեւոր նախադրյալներ են փոխգործակցության համար: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Ծովինար Վարդանյանը Հայաստանում Իսրայելի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոել Լիոնի հետ հանդիպման ընթացքում:

Ողջունելով դեսպանին Հայաստանի խորհրդարանում՝ բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ Հայաստանի եւ Իսրայելի միջեւ առկա է համագործակցության զարգացման ներուժ:

«Հայաստանը պատրաստ է ուսումնասիրել երկու երկրների միջեւ համագործակցության հնարավորությունները եւ ակտիվացնել երկխոսությունն ու փոխհամագործակցությունը: Վստահ ենք, որ հետեւողական հաղորդակցությունը եւ անկեղծ երկխոսությունը կնպաստեն մեր հարաբերությունների զարգացմանը»,- նշել է Ծովինար Վարդանյանը:

Հայաստան-Իսրայել խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ բարեկամական խմբերի ձեւաչափով համագործակցությունը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների առավել զարգացման եւ երկկողմ փոխգործակցության արդյունավետության համար:

Դեսպան Ջոել Լիոնը շնորհակալություն է հայտնել հանդիպման եւ անկեղծ երկխոսության համար՝  կարեւորելով խորհրդարանական  փոխհամագործակցության ակտիվացումը:

Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 27-ին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031