Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Սմբատյանը հանդիպել է «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցների հետ

Մայիս 27,2025 20:30

Երբ հանդիպում են սերունդներ, փորձ ու երազանք, ծնվում են զրույցներ, որոնք դեռ պետք է դառնան երաժշտություն…

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի պատանի երաժիշտները հանդիպել էին
UNICEF-ի ազգային դեսպան, դիրիժոր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ, ում պատկանում է ծրագրի ստեղծման գաղափարը։ Հանդիպումը ջերմ էր, ընկերական և լի նոր գաղափարներով: Նրանք զրուցում էին, կիսվում իրենց պատմություններով, մտքերով, ապագայի երազանքներով։ Գծվում էին գաղափարներ, ծրագրեր, որոնք վստահաբար սկիզբ են դառնալու մեծի և կարևորի։

Դասական երաժշտությունն, ինչպես միշտ, միավորում է, և այս հանդիպումը ևս մեկ անգամ հիշեցրեց, թե որքան ուժ ունի արվեստը՝ ոգեշնչելու և նոր ճանապարհ բացելու լուսավոր ապագայի համար։

– –

«Ծնվել եմ Արցախում» ծրագիրը նպատակ ունի փոխակերպել Արցախի տաղանդավոր երեխաների կյանքը և ստեղծել արժանապատիվ և հաջողակ ապագա պատանի երաժիշտների համար: Ծրագրի շրջանակում մասնակիցները  ունենում են մասնագիտական դասերի ոլորտի առաջատար մասնագետների կողմից, վարպետության դասեր՝ ապահովելով մասնագիտական աճ և զարգացում: Ծրագիրն առաջարկում է նաև օտար լեզուների բանավոր խոսքի զարգացման անվճար դասեր՝ ընդլայնելու նրանց գլոբալ հաղորդակցությունը, թանգարանային այցեր՝ խորացնելու նրանց մշակութային ըմբռնումը, համերգային ելույթներ և հրավերներ Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբի կողմից կազմակերպվող հայաստանյան համերգներին: Բացի այդ, ծրագիրը տրամադրում է ֆինանսական աջակցություն:

Այս կրթական ծրագիրը մեծ հնարավորություն է Արցախից տեղահանված երիտասարդների համար՝ վերականգնելու իրենց երազանքները և վերաիմաստավորելու իրենց ապագան երաժշտության և կրթության ուժի միջոցով: «Ծնվել եմ Արցախում» ծրագիրը, խթանելով իր մասնակից-երաժիշտների մուտքը միջազգային ասպարեզ, նպատակ ունի նրանց կենսագրություններում «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը դարձնել ամենակարդացվողը աշխարհում՝ այդպիսով հանրահռչակելով Արցախի մշակութային ժառանգությունն աշխարհի ամենաբարձր բեմերում։

 

Arvest23

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031