Հիտլերյան նացիզմի, ռասիզմի, քսենոֆոբիայի դեմ մղվող պայքարը ցավոք համեմված ազգայինի դերի և տեղի մասին խորհրդային ժամանակներից մնացած տրամագծորեն սխալ պատկերացումների հետ՝ մեզանում իր բավական լուրջ բացասական, հետևանքներն էլ է ունեցել:
Իրենց տրամաբանական կարողությամբ հպարտացող շատերն են հաճախ թակարդը ընկնում և անցյալից ժառանգած այդ կարծրատիպերի պատճառով, իբրև թե սառը դատողությունը որդեգրելով, ազգերի ձևավորման, ազգայինի տեղի և դերի, ազգապահպանման անհրաժեշտության մասին բավական թյուր և հաճախ էլ շատ սխալ պատկերացումներով են հանդես գալիս:
Եւ այստեղ ես կփորձեմ, հենց միայն տրամաբանական փաստարկներ բերելով նրանց համոզել, որ այդ հարցերի մասին իրենց որոշ դիրքորոշումները, այդ թվում նաև ցեղասպանությանն առնչվող խնդիրների մասին պետք է վերանայեն:
Սկսենք քիչ հեռվից:
Կարդացեք նաև
Նախ այն մասին, որ երկիր, ժողովուրդ, պետություն կառավարելու, քաղաքական անց ու դարձը անաչառ մեկնաբանելու հավակնություն ունեցող անձիք՝ Պետք է նաև պատմական օրինաչափությունների, աշխարհընկալման հարցերի մասին էլ հստակ պատկերացումներ, համոզմունքներ ունենան:
Եւ առաջին հերթին հասկանան, որ օրգանական աշխարհը հենց այնպես, պատահականորեն չի ստեղծվել: Այլ որոշակի պահանջների, այդ թվում համագործակցման նպաստավոր պայմաններ ստեղծելով, ներտեսակային և միջտեսակային մրցակցության կազմակերպման կանոններով է զարգանում:
Որ մարդկությունը իր քաղաքակրթությամբ՝ տեսակների բաժանված այդ աշխարհի մի մասն է միայն: Իրեն հատկացված հատուկ դերակատարությամբ:
Եւ որ նրա էլ մասերը կազմող՝ հազարամյակների մեջ իրենց գործունեությունը ծավալող ցեղերը, ազգերը նույնպես մարդ տեսակի գենոֆոնդի և նրա քաղաքակրթության զարգացման հրամայականով են տարրաբաժանել, առանձնացել և մրցակցության մեջ մտել իրար հետ:
Հաշվի է առնվել այն, որ իրենց ինքնությունը արժևորող իրենց հոգևոր, մշակույթային կարողություններն ու առանձնահատկությունները պահպանող, գործունեության ինքնատիպ ունակությունները ունեցող մարդկանց լավ կազմակերպված խմբերը, այդ թվում սերնդե-սերունդ հարատևող, իրենց ստեղծածի, ձեռքբերումների իրենց կատարելիությունը ցուցադրելու ունակ ազգերը, նրանց համազգային կառույցները, պետությունները. մրցակցության մեջ մտնելով իրար հետ շատ ավելին կարող են տալ ընդհանուրի քաղաքակրթությանը քան նույնատիպ դաստիրակություն ստացած մարդկանց միանման, միատար համախումբը:
Եւ այդ պատճառով է որ կարգ է սահմանվել, պատմական օրինաչափություն է դարձել այն, որ բոլոր նրանք, ովքեր ի վիճակի չեն, այդ մրցակցությանը դիմանալ, պետք է հեռանան թատերաբեմից:
Կարծում եմ, որ աշխարհաքաղաքական արդի զարգացումների ընթացքը ճիշտ գնահատելու համար, անհրաժեշտ է նաև վերջապես հականալ, որ՝
համաշխարհայնացման (գլոբալիզացիայի) գործընթացները ոչ թե նպաստում են, որ միաձուլվի, միատար լեզվամտածողությամբ դառնա ողջ մարդկությունը, այլ ընդհակառակը՝ այդ գործընթացները ուղղված են նրան, որ ձևավորվի բազմամշակույթային միջավայրի առավելությունները գնահատող ուժեր երկրներ:
Ինչպես նաև պայմաններ ստեղծել, որ կարողությունների արդյունավետ գնահատման, արժեքավորը գտնելու մրցակցության մեջ բոլոր ազգերը իրենցը ներկայացնելու հավասար հնարավորություններ ունենան:
Եւ կարծում եմ հենց այդ պատճառով է որ Քաղաքակիրթ աշխարհը, ի տարբերություն բռնատիրությունների, ազգայինի դերն ու նշանակությունը, ազգապահպանման անհրաժեշտությունը շատ բարձր է գնահատում: Հետևողականորեն պահանջում, որ ամենուր ազգային փոքրամասնությունների իրավունքները, օրինական շահերը պաշտպանվեն, նրանց լեզվամտածողության, մշակույթային առանձնահատկությունների պահպանման, գործունեության հավասար հնարավորության ապահովման նպաստող պայմանները ստեղծվեն:
Եւ այդ պատճառով է նաև, որ ինքնիշխան բոլոր երկրներում կարևորվում է ազգապահպանությունը: Սոցիալականացման գործընթացները կազմակերպվում են այնպես, որ սերնդափոխության ընթացքում շարունակականության զգացումը, հոգևոր կերտվածքի ինքնատիպությունը՝ ազգայինի դաստիրակության անհրաժեշտությունը ապահովվի: Պահպանվեն հմտությունները, ունակությունները, սովորությունները և սերնդե-սերունդ փոխանցվեն: Սերմանվի իրենցի, հայրենիքի սերը, ազգասիրությունը, ազգակիցներով հպարտանալու, ազգակցներին աջակցելու, օգնելու ցանկությունը:
Ազգայինի կարևորության թերագնահատման, ապազգայնացմանը նպաստող քայլերի վտանգը իրոք շատ մեծ է առանձնապես մեզ համար և ես ստիպված եմ նորից անդրադառնալ այդ խնդրով առկա, որոշ հարցերի վրա:
Պարզունակ մտածական ունեցող մեր քաղաքական գործիչներից շատերը, որոնք չէին էլ հասկանում, թե առաջընթացի, քաղաքակրթության զարգացման համար ինչ առանձնահատուկ դեր է հատկացվել ազգերին, այսօրվա վարչապետի առաջնորդությամբ սկսեցին պնդել, որ ազգային արժեքների, մեր ինքնության, մշակույթային մեր առանձնահատկությունների պահպանման, մերի, հայրենիքի, ազգասիրության պահանջը իզուր տեղն է շատ կարևորվում: Դա անցյալի մնացուկ է: Եւ իմաստ չունի, այդ խնդրով լուջ քարոզչություն ծավալել, միջոցներ ծախսել, ապազգայնացման դեմ լրջորեն պայքարել:
Բանը հասավ նույնիսկ նրան, որ ցեղասպանության զոհերի հիշատակի օրը վառ պահելու հարցն էլ նրանց կողմից կասկածի տակ դրվեց:
Ցավոք բացի նիկոլականներից մեր քաղաքական դաշտում էլ դեռ շատերը կան, որոնք թյուրըմբռնման, կամ օտարներից կախվածության, ավելի հաճախ էլ անցյալից ժառանգած, վերը նշված, կարծրատիպերի պատճառով ազգապահպանմանման, ապազգայնացման դեմ պայքարի կարևորությունը բավարար չափով չեն արժևորում: Երբեմն էլ նույնիսկ այդ խնդրի կարևորությունը ժխտող, չհիմնավորված փաստարկներ են փորձում բերել:
Ինչքան կարելի է կրկնել մեծ բանաստեղծի խոսքերը՝ Ով հայ ժողովուրդ քո փրկությունը միայն ու միայն քո հավաքական ուժի մեջ է:
Երբ պետք է մեր այդ գործիչները հասկանան, որ 44 օրյա պատերազմի և Արցախի հայաթափման ժամանակ կրած ահավոր կորուստներից հետո, սակավաթիվ բնակչությամբ, կիսաշրջափակման մեջ գտնվող, հնամաշ քայքայված տնտեսությամբ, մեր երկիրը, դեռ երկար, երկար ժամանակ չի կարողանա կարգի բերել, արդիականացնել իր պաշտպանական համակարգը, դուրս գալ այս կիսագաղութային ծանր կախվածությունից:
Եւ որ առանց Քաղաքակիրթ աշխարհի ռեալ աջակցության և իհարկե առանց 10 միլիոնից էլ ավել աշխարհասփյուռ ողջ հայության ջանքերի համախմբման մենք կործանման ենք դատապարտված:
Իսկ և այդ աջակցության ապահովման, և մեր ջանքերի արդյունավետ համախմբման հնարավորություն մենք այժմ ունենք: Մեզ պետք է միայն ազգայինի կարևորությունը գիտակցող, դարի շունչը զգացող, ժողովրդավարական արժեքներով իրոք ղեկավարվող, գործունյա պետություն ունենալ:
Ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին վերը շարադրվածից էլ է պարզ երևում, որ Սփյուռքում բնակվող մեր ազգակիցները իրենք էլ են խիստ շահագրգռված, որ ամենուր ժողովրդավարական այդ կարգերը հաստատվեն և եթե ուղղորդող կենտրոն լինի, ակնհայտ է, որ Սփյուռքի մեր ազգակիցներն էլ հնարավորություն դեպքում դրան լրջորեն կաջակցեն:
Ժամանակն է հասկանալ վերջապես, որ մեծ սփյուռք ունենալը մեզ համար այժմ իրոք վճռորոշ, շատ ու շատ լուրջ, ազդեցիկ գործոն կարող է դառնալ:
Հասկանալ, որ հեռակապի, հեռահաղորդակցման, տեղեկատվական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման, գործունեության հեռավար կարգավորման այս դարում.
Երբ ամենուր ձևավորվում են սահմաններ չճանաչող աշխարհասփյուռ հզոր կազմավորումներ, այդ թվում նաև ազգայինի պատկանելիության հենքով կազմավորվող
Եւ երբ քաղաքակիրթ աշխարհում փոքրամասնությունների իրավունքների, օրինական շահերի պաշտպանման, նրանց առանձնահատկությունների պահպանման խնդիրը առանձնապես է կարևորվում.
Իրոք բոլոր նպաստավոր պայմանները կան, որ աշխարհով մեկ մենք առանց թաքցնելու, համագործակցության, փոխօգնության ոգով ձևավորենք համազգային կառույցների միաձուլ, կարող համակարգը, մեր 10 միլիոնից էլ ավել հայության՝
Հայ ազգ կազմակերպությունը իր կենտրոն, մայրաքաղաք Հայաստանով, հեռակարգավորման, հեռակառավարման իր նեկայացուցչական և գործադիր մարմիններով, ինքնապաշտպանության կազմակերպման համահայկական իր ռազմականացված, հզոր կառույցով:
Ի հարկ է աշխարհասփյուռ ողջ հայության ուժերի համախմբմամբ է միայն դա հնարավոր: Եւ դրան հասնելու համար մերի, ազգայինի պահպանման հարցը պետք է հնարավորինս արժևորվի, ապազգայնացման նպաստող քայլերի դեմ պետք է կենաց մահու կռիվ տրվի:
Եւ քանի որ և այսօրվա իշխանության, և նրանց խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներից շատերը իրենց առաջնորդների թելադրանքով փաստորեն այդ խնդրի կարևորությունը չեն ընդունում, նրանցից պետք է անպայման ազատվել: Համազգային կառույցների համակարգչի կազմավորմանը նպաստող իշխանություններ ընտրել:
Եւ այդ դեպքում, եթե արևմուտքում տեսնեն, որ մեր երկրի գործոն աջակցությամբ, մեր 10 միլիոնից էլ ավելի, ողջ հայությունն է պատրաստ որպես կազմակերպված ուժ աշխարհով մեկ նպաստել ժողովրդավարական նշված այդ արժեքների տարածման հաղթարշավին, նրանք բաց էի բաց, բոլոր հնարավոր միջոցներով մեզ կաջակցեն:
Հույս ունեմ, որ մեր ապագայով իրոք մտահոգ անձիք, վերը բարձրացված հարցերի մասին մտածելու քննելու ցանկություն կունենան: Կվերանայեն իրենց մոտեցումները և առաջիկա ընտրությունների ժամանակ կնպաստեն, որ համազգային շահերով, ժողովրդավարական արժեքներով իրոք ղեկավարվող իշխանություններ ձևավորվեն:
Արշակ Սադոյան