Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպիսի դիրքորոշմամբ ՀՀ ԱԺ նախագահը պառակտում է, խթանում քաղաքական ապամոբիլիզացիա և տեղաշարժում պետական օրակարգը. Մետաքսե Հակոբյան

Մայիս 27,2025 23:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է.

«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահը պաշտոնական դիրքորոշման հերթական հստակեցումը կատարեց՝ ի նպաստ Ադրբեջանի։ Գործնականում միայն ՀՀ իշխանությունն ու Ադրբեջանն են քարոզում, որ Արցախի որևէ ինստիտուցիոնալ գործունեություն սուվերենության խախտում է։ Այսպիսով, ՀՀ ԱԺ նախագահը փաստացիորեն ստանձնում է այն նարատիվը, ըստ որի՝ Արցախի ինքնակառավարման ցանկացած փորձ դիտարկվում է որպես սադրանք՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ։

Արցախցիների ինքնակազմակերպման փորձերը՝ լինի խորհրդարանական ընտրություններ, նախագահի ընտրություն, թե հանրաքվեներ, ոչ թե պատերազմական պահանջներ են, այլ՝ ինքնորոշման իրավունքի դրսևորումներ։

ՀՀ Սահմանադրությունը հստակ ձևակերպում ունի՝ ՀՀ-ն աջակցում է Արցախի անվտանգությանն ու ինքնորոշման իրավունքի իրագործմանը։ Ալենի խոսքը հակասում է այս սկզբունքին, ինչը կարող է ներքաղաքական մակարդակում դիտարկվել որպես Սահմանադրական արժեքների խախտում։

Նրա խոսքերը սնում են ադրբեջանական դիվանագիտական օրակարգը։

Սիմոնյանի հայտարարությունը պետք է գնահատել որպես պետական արժանապատվության և արտաքին քաղաքականության ինքնիշխանության նահանջ։ Հայտարարությունը ակնհայտորեն չի նպաստում ոչ ազգային համախմբմանը, ոչ էլ Արցախի ժողովրդի շահերի պաշտպանությանը։ Այն նաև բացահայտում է ՀՀ իշխանությունների քաղաքական պատասխանատվության բացակայությունը։

Այսպիսի դիրքորոշմամբ ՀՀ ԱԺ նախագահը պառակտում է, խթանում քաղաքական ապամոբիլիզացիա և տեղաշարժում պետական օրակարգը՝ ի վնաս ազգային շահերի։

Հ. Գ. Իսկ Արցախի Ազգային Ժողովը, կառավարությունը պաշտպանվողի կեցվածքը պիտի փոխի քաղաքական նախաձեռնության դիրքորոշման։

Ոչ թե միայն պիտի հերքի հնչող մեղադրանքները, այլ պիտի մերկացնի դավադիր լեզուն և քաղաքական տրայեկտորիան։

Ոչ թե միայն պիտի պնդի իր իրավունքը, այլ պիտի հակադրվի հանձնվող իշխանությանը՝ որպես ժողովրդի շահերի դավաճան»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031