Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Ընդդիմությունը հենց 34 ձայնը տա, քպական պատգամավորների հետ կխոսենք»

Մայիս 27,2025 23:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի՝ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանին հանդիպեցինք Իսրայելի անկախության 77-ամյակի կապակցությամբ կազմակերպված դիվանագիտական երեկույթի ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ ինչ-որ բան քննարկելիս:

Օգտվելով առիթից՝ Aravot.am-ը Էդմոն Մարուքյանին խնդրեց պատասխանել մի քանի հարցի:

-Պարոն Մարուքյան: Ինչպե՞ս է ընթանում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը:

-Իմ վաղեմի գործընկերոջ հետ քննարկում ենք զինվորական ծառայության վերաբերյալ օրենքը: Իմպիչմենթից չեմ խոսում:

-Իսկ երբեւէ փորձ արե՞լ եք խոսել «Քաղաքացիական պայմանագրի» հետ, որովհետեւ 54 ձայն է հարկավոր:

-Ընդդիմությունը հենց մնացած 34-ը տա, կխոսենք: Բայց հիմա Իսրայելի տոնն է՝ դուք ուզում եք խաթարել:

-Խտրականությո՞ւն եք դնում իշխանական եւ ընդդիմադիր խմբակցությունների միջեւ:

-Բացարձակ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031