Լրահոս
Օրվա լրահոսը

Պեմզաշենում սպանության գործով Վրույր Բարսեղյանը դատարանում այս անգամ կասի ավելին, քան ասել է նախկինում․ ասում է՝ վախեր է ունեցել. «Փաստինֆո»

Մայիս 27,2025 23:35

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ, այսօր կայացել է Պեմզաշենում մոր և երկու երեխայի առանձին դաժանությամբ սպանության գործով դատական նիստը։

Նշենք, որ այս գործը տևական ժամանակ գտնվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում, սակայն դատավորի նկատմամբ քրեական հետապնդմամբ և կալանավորմամբ պայմանավորված՝ գործը վերամակագրվել է և քննվում է զրոյից։ Նախորդ դատական նիստերի ընթացքում դատարանն արդեն քննարկել է մեղադրյալներ Վրույր և Արկադի Բարսեղյանների խափանման միջոցների հարցերը և որոշել երկարացնել նրանց կալանավորման ժամկետը՝ ևս երեք ամսով։ Այժմ գործը հիմնական դատալսումների փուլում է, այսօրվա նիստում դատարանում քննարկվեց ապացույցների հետազոտման կարգը և դրանց վերաբերելիության հարցը։ Վրույր Բարսեղյանը, որի ցուցմունքը որպես ապացույց ներկայացված է մեղադրանքի կողմից, դատարանում պնդեց, որ պատրաստվում է ցուցմունք տալ, ավելին՝ նա հայտնել է, որ պատրաստվում է ասել ավելին, որը նախկինում չի ասել՝ վախերի պատճառով։

Արկադի Բարսեղյանի հարցաքննությունը կիրականացվի պաշտպանության կողմի նախաձեռնությամբ։

Սարսափելի սպանությունը, հիշեցնենք,  տեղի է ունեցել  2022թ. նոյեմբերի 9-ին՝ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում. տներից մեկում հայտնաբերվել է երեք դի։

Մահացածներն են՝ մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։ Իրավապահ մարմինները հայտնել էին, որ տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում: Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաև հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 41-ամյա տղամարդ։

Տղամարդիկ ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։ ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ մեղադրյալները տուն մուտք են գործել՝ գումար հափշտակելու համար, սակայն, տանտիրուհուց իմանալով, որ տանը գումար չկա, իրենց կողմից կատարված հանցագործությունները թաքցնելու նպատակով, նախ կապել և միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ առանձին դաժանությամբ սպանել են կնոջը, ապա 32-ամյա տղամարդը, կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կապել է երեխաների ձեռքերն ու ոտքերը և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031