ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Մեր ժողովուրդը հաղթեց 1918 թվականի մայիսյան հերոսամարտերում,
քանի որ՝
Կարդացեք նաև
- թվացյալ անհնարինը չկոտրեց ոգու ամրությունը,
- hաղթանակ չխոստացող ամեն տեսակ ռացիոնալ հաշվարկները պարտվեցին արժանապատիվ ապրելու աներեր կամքին,
- հավատը ուժեղ գտնվեց վախից,
- ազատատենչությունը հաղթեց հոռետեսությանը,
- ազգային պատասխանատվությունը բարձր դասվեց հարմարվողականությունից,
- մեծ նպատակն ավելի կարևոր համարվեց, քան անձնական ապահովությունը,
- ազատությունն ու անկախությունը մնացին կենսական, ոչ թե բանակցելի արժեք,
- և վերջապես՝ ժամանակավոր կորուստները չդարձան պարտության հետ հարմարվելու պատճառ, այլ մղիչ ուժ՝ շարունակելու պայքարը:
Եվ մայիսյան հաղթական հերոսամարտերը դարձան իրողություն։
Հավերժ փա´ռք բոլոր այն հայորդիներին, ովքեր կերտեցին Մայիսի 28-ը:
Փա´ռք ու պատի´վ Հայրենիքի նվիրյալ զավակներին, ովքեր բոլոր ժամանակներում հավատով ու վճռականությամբ պայքարել և հաղթանակներ են կռել:
Փա´ռք նրանց, ովքեր դեռ նոր հաղթանակներով կերտելու են արժանապատիվ, ազատ ու անկախ Հայրենիքի վաղվա օրը: