Առաջին Հանրապետության օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հուշահամալիրում ելույթ ունեցավ։
«29 743 քկմ միջազգայնորեն ճանաչված տարածքով ՀՀ-ն մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտությունն է։ Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլեւս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը՝ գտնված՝ ի դեմս ՀՀ-ի։ 2020 թվականից ի վեր, անցնելով դաժան փորձությունների միջոցով, մեր նահատակների կյանքի գնով մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու ու հարատեւ դարձնելու պատմական հնարավորություն են ստացել։ Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբեւէ, ավելի ինքնիշխան ենք, ավելի անկախ ենք, քան երբեւէ»,- հայտարարեց նա։
Փաշինյանը նաեւ հավելեց, որ վերջին 4,5 տարվա պատմությունը եւ պատմական Հայաստանը մեզ ուղերձ են հղում։ «Սա մեջբերում է վերջին 450 տարվա մեր պատմության եւ պատմական Հայաստանի ուղերձից՝ «մի կրկնեք այդ պատմությունը, մի գնացեք իմ ճանապարհով, մի կրկնեք ինձ»»։
Փաշինյանը շեշտեց նաեւ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններ ու խաղաղություն հաստատելու իր թեզերը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Սարդարապատի հուշահամալիրում նաեւ զինվորական շքերթ անցկացվեցին, որի հետեւեցին բարձրաստիճան պաշտոնյաները։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ