Ապարան քաղաքում այսօր մի շարք միջոցառումներ են անցկացվելու Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ։ Մշակութային միջոցառումները մեկնարկել են Արցախին նվիրված միջոցառմամբ։ Նախատեսված է նաեւ ուղղաթիռների շքերթ-շոու, երկնքում ծածանվելու է եռագույնը, զորահանդես է անցկացվելու եւ խաղաղության թռուցիկներ են բաժանվելու քաղաքացիներին։
Մանրամասները՝ տեսանյութում
Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշեց, որ խորհրդանշական է, որ այսօրվա միջոցառումները մեկնարկել են Արցախի մշակութային խմբերի բեմ բարձրանալով։ Նրա խոսքով՝ 1918 թվականին դաժան ժամանակահատվածից հետո Հայաստանն իր մեջ ուժ գտավ եւ հաստատեց իր պետականությունը։ «Պատմության դասերը պետք է սովորենք ու հասկանանք, որ ոչինչ ավարտված չէ, եւ դավաճանությամբ չէ, որ այսօր պետք է զրկված լինենք ու զրկված մնանք մեր հայրենիքն ունենալու հնարավորությունից։ Այս հաղթանակը եւ մայիսի 28-ի տոնակատարությունը պարզ ու վառ ապացույցն է այն հանգամանքի, որ, այո, նույնիսկ ամենածանր ու անելանելի թվացող իրավիճակներից միշտ ելք կա։ Եվ տեսեք, 1918 թվականի անկախությունից ընդամենը 2 տարի հետո 1920 թվականին խորհրդային միությունը օկուպացրեց Հայաստանի Հանրապետությունը։ Եվ այն ժամանակ ՀՀ-ն զրկվեց ինքնիշխանությունից, բայց թեկուզեւ 71 տարի անց Հայաստանը նորից կարողացավ հռչակվել որպես ազատ ու անկախ պետություն։ Այնպես որ, ոչինչ էլ ավարտված չէ»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ