Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցում է Ապարանում Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ անցկացվող միջոցառումներին։
Անդրադառնալով օրվա խորհրդին՝ նա ասաց․ «Կարծում եմ, որ ինքնիշխանությունից ու անկախությունից ավելի կարեւոր բան չկա մեր բոլորի ու պետության համար։ Եվ բնականաբար այս խորհուրդը շատ մեծ նշանակություն պետք է ունենա բոլորիս համար»։
Մհեր Գրիգորյանը խուսափեց պատասխանել հարցին, թե Արցախի կորստի պայմաններում այս օրը նույն խորհուրդն ունի՞, ինչ նախկինում ուներ։ «Ես կարող եմ խոստանալ միայն, որ առիթ կստեղծենք եւ միասին դրա մասին ավելի երկար ու համապարփակ կխոսենք։ Դուք մի հարց եք բարձրացնում, որի մասին պետք է խոսել երկար եւ այլ ձեւաչափով»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ