Լրահոս
Օրվա լրահոսը

Լարվածությունը Սյունիքի մարզի շուրջ պահպանվում է. Բելոուսովը հայտարարել է, որ Հարավային Կովկասում ակտիվացել են արտատարածաշրջանային երկրները

Մայիս 28,2025 13:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, լարվածությունը Սյունիքի մարզի շուրջ պահպանվում է. հայտնում է Ինտերֆաքսը:

ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը ​​Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն ասել է. «արտատարածաշրջանային երկրներն ավելի ակտիվ են դառնում Հարավային Կովկասում։ Նրանց նպատակը անվտանգությունը ամրապնդելը չէ, այլ այստեղ իրենց ազդեցությունն ընդլայնելը»:

Բելոուսովը նաև մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական չկարգավորված հարաբերությունների վերաբերյալ։

«Լարվածությունը Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ պահպանվում է», – ասել է Բելոուսովը՝ նշելով Մոսկվայի շահագրգռվածությունը Բաքվի և Երևանի կողմից խաղաղության պայմանագիր կնքելու հարցում։

«Մենք պատրաստ ենք ամեն կերպ նպաստել դրան», – ասել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031