Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը նվիրել են եւ հիմա մտածում են ընդամենը ադրբեջանցիների հետ առեւտուր անելու, սպասարկող անձնակազմ լինելու մասին. Գառնիկ Դանիելյան

Մայիս 28,2025 15:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

-Ո՞րն է այդ ինքնիշխանության ցուցիչը, կարո՞ղ է մի բան ասի, որ ինքնիշխանության հետ ինքը կապ ունի կամ ինչ-որ մի տեղ մեր ինքնիշխանությունը պահում է: Արցախ ուրանալը ինքիշխանությո՞ւն է, Հայաստանի ինքնիշխան տարածքները զիջելը ինքնշխանությո՞ւն է, ադրբեջանցիները Ջերմուկի վերեւը հիմա նստած են, դա ինքնիշխանությո՞ւն է, բանակը կազմաքանդելն ու լուծարելը ինքնիշխանությո՞ւն է: Կամ այն ամենը ինչ նախատեսում է, խաղաղության պայմանագիրը, բայց այդտեղ խաղաղության խոսք չկա, դա ինքնիշխանությո՞ւն է,- այսօր լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե ավելի ինքնիշխան ու անկախ, քան հիմա ենք, երբեւէ չենք եղել, այսպես արձագանքեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Նրա խոսքով, երկրի «ոչ բարով» ղեկավարությունը ինքնիշխանության անվան տակ ոչնչացնում է ամեն ինչ. «Մեր երկիրը զոհասեղանին է դնում, երբ Ալիեւն ու Էրդողանը տեսնում եք՝ ինչպես են վերաբերում երկրի ոչ բարով ղեկավարությանը: Երբ զիջվում է ամեն ինչ՝ անկախության հռչակագիր, Սահմանադրություն, ադրբեջանցիների՝ այստեղ բնակություն: Զինանշանի հարցն է արդեն քննարկվում, սա պետությունը ավերել է նշանակում: Այս մարդիկ արդեն իսկ նվիրել են Արցախը եւ հիմա անցել են ՀՀ կազմաքանդման գործընթացին: Մտածում են ընդամենը ադրբեջանցիների հետ առեւտուր անելու, սպասարկող անձնակազմ լինելու, նրանց շահերը այս տարածաշրջանում սպասարկելու մասին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031