Լրահոս
Օրվա լրահոսը

41-ամյա կալանավորը Շիրակի մարզի դատարանի շենքում փորձել է ինքնահրկիզվել

Մայիս 28,2025 18:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Aravot.am-ի տեղեկություններով, նախորդ օրը՝ մայիսի 26-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում արտառոց պատմություն է տեղի ունեցել․ Արթիկ քրեակատարողական հիմնարկի 41-ամյա կալանավորներից մեկը՝ Ե․Չ․-ն ինքնասպանության փորձ է կատարել։

Այդ օրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է նրա գործով հերթական դատական նիստը, սակայն ժամը 16․00-ի սահմաններում դատավորը նրան հեռացրել է դատական նիստերի դահլիճից ու իջեցրել են դատարանի մեկուսարան։

Այդ ժամանակ նա իր ձեռքին եղած կրակայրիչով ձեռքի ձախ բազուկի շրջանում կատարել է ինքնավնասում։

Կալանավորը հրաժարվել է բուժօգնությունից։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Մուշի բաժնի ուղեկցող խմբի տեսուչ Ա․Հ․-ն զեկուցագիր է ներկայացրել պետին։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031