«Երևանյան երկխոսության» շրջանակներում անցկացվել է «Ժամանակակից աշխարհում անվտանգության նոր մարտահրավերներ» խորագրով փակ քննարկումը
Մայիսի 27-ին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել «Ժամանակակից աշխարհում անվտանգության նոր մարտահրավերներ» խորագրով փակ քննարկումը, որը վարել է ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը: Որպես հատուկ հյուր ելույթով հանդես է եկել ՀՀ Արտաքին հետախուզական ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը:
Քննարկվել են բազմաբնույթ անվտանգության մարտահրավերները, որոնց բախվում են պետությունները համաշխարհային արագ փոփոխվող միջավայրում։ Մասնակիցները մտքեր են փոխանակել դիմակայունության բարձրացման, վստահելի գործընկերությունների ձևավորման, ինչպես նաև ներքին կայունության և արտաքին ճնշումների միջև հավասարակշռության պահպանման հարցերի շուրջ։
Քննարկվել է նաև տարածաշրջանային համագործակցության կարևոր դերը՝ հատկապես փոքր և միջին պետությունների անվտանգության ամրապնդման համատեքստում։
Կարդացեք նաև
Անդրադարձ է կատարվել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին սպառնալիքների արդյունավետ կառավարմանը, ինչպես նաև բազմաբնույթ սպառնալիքներին հակազդելու մարտահրավերներին՝ ներառյալ ոչ պետական դերակատարների, ահաբեկչության և կիբերհարձակումների հետևանքով առաջացած ռիսկերին։
ՀՀ ԱԳՆ