Լրահոս
Օրվա լրահոսը

Չարլզ Թագավորն ընդգծել է Կանադայի եւ ԱՄՆ-ի ինքնիշխանությունը

Մայիս 28,2025 19:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Չարլզ Երրորդ Թագավորը Կանադայի նորընտիր Պառլամենտի բացումն ազդարարող ճառում հայրենասիրության կոչ է արել՝ անդրադառնալով Օտտավայի եւ Վաշինգտոնի միջեւ «տնտեսական եւ անվտանգային հարաբերությունների կերպափոխմանը»՝ ընդգծելով երկու պետությունների ինքնիշխանությունը։

Ինչպես հայտնում է BBC-ին, Թագավորի՝ Պառլամենտի բացմանն անձամբ ներկայանալու որոշումը դիտվում է որպես աջակցության սիմվոլիկ ժեստ Կանադային՝ ԱՄՆ 51-րդ նահանգը դառնալու մասին նախագահ Դոնալդ Թրամփի հետեւողական առաջարկների ֆոնին։

Կանադական պետության գլուխը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագավոր Չարլզն է, սակայն Պառլամենտի նստաշրջանի գործունեության ազդարարումը սովորաբար վերապահվում է Կանադայում Թագավորի ներկայացուցչին՝ գեներալ-նահանգապետին, եւ նախորդ անգամ Միապետը Պառլամենտի բացմանը ներկա էր գտնվել 48 տարի առաջ՝ 1957-ին։

Ավելի ուշ ԱՄՆ նախագահը իր իսկ ստեղծած Truth սոցիալական հարթակում վերստին առաջարկել է կանադացիներին միանալ Նահանգներին՝ համոզմունք հայտնելով, որ դա ավելի շահեկան կլինի Կանադայի համար եւ հավելելով, թե Օտտավան «մտածում է այս առաջարկի մասին»։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031