Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկ համայնքում եղել է ուժեղ պտտահողմ և տեղացել է խոշոր չափերի կարկուտ

Մայիս 28,2025 23:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր` ժամը 16:30-ի սահմաններում, Արթիկ համայնքում եղել է ուժեղ պտտահողմ և տեղացել է խոշոր չափերի կարկուտ։

Ուժեղ պտտահողմն Արթիկ քաղաքի Բաբաջանյան փողոցում վնասել է տանիքներ,  արմատախիլ է արել ծառեր։

Կարկուտի պատճառով  Արթիկ համայնքի Արևշատ, Սարալանջ, Նահապետավան, Հառիճ, Փոքր Մանթաշ, Մեծ Մանթաշ գյուղերում և մասամբ նաև Գեղանիստում վնասվել են մրգատու այգիներ, հացահատիկային կուլտուրաների ցանքատարածություններ։

Արթիկ համայնքի ղեկավարի հանձնարարությամբ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանի գլխավորած աշխատանքային խումբը ներկա պահին տեղում ուսումնասիրում է պտտահողմի և կարկուտի պատճառած նախնական վնասները։

Համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծվելու է հանձնաժողով` վնասի չափերն ուսումնասիրելու նպատակով։

Արթիկի համայնքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031