Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿ-ից 590,000 ԱՄՆ դոլար գողանալու դեպքից հետո պաշտոնանկություններ են եղել, սակայն՝ ոչ գլխավոր պաշտոններից. «Փաստինֆո»

Մայիս 28,2025 22:44

ՔԿ շենքից որպես իրեղեն ապացույց պահվող 590,000 ԱՄՆ դոլար գողանալու դեպքից հետո ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության  գլխավոր վարչությունում պաշտոնանկություններ են եղել, սակայն ոչ գլխավոր պաշտոններից։  Մասնավորապես, ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի՝ մայիսի 27-ի հրամաններով՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել են ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության  գլխավոր վարչության երկրորդ և չորրորդ վարչության պետերը՝ Վահան Ամիրխանյանը և Ռաֆայել Ղամբարյանը։

ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության  գլխավոր վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանի, նրա տեղակալ Հայկ Կատվալյանի պաշտոնանկության հարց առ այս պահը ՔԿ-ում չի բարձրացվել։ Ավելին, օրերս ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել էին, թե նշված անձինք իրենց գործառույթները պատշաճ իրականացրել են, թե  գլխավոր վարչության պետի օպերատիվ աշխատանքի շնորհիվ է դեպքը բացահայտվել։

ՔԿ նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնանկության մասին հարց ՔԿ-ում, կարծես թե, ևս չի քննարկվում։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031