Լրահոս
Օրվա լրահոսը

Դառը «մարգարեություն» էր, իրոք. քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ. «Փաստ»

Մայիս 29,2025 09:00

Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը շատ տարիներ առաջ մի արտահայտություն էր արել, որն այն ժամանակ բառիս բուն իմաստով փոթորկել էր հանրությանը: Չնայած՝ ինչո՞ւ միայն այն ժամանակ, հետագայում դա յուրատեսակ թևավոր խոսք դարձավ: Նա մասնավորաբար ասել էր, թե բիզնեսի համար խելք պետք է, իսկ, այ, քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ՝ նկատի ունենալով, որ շատ պատգամավորներ գնում են ԱԺ ու փաստացի ոչինչ չեն անում:

Այն ժամանակ շատերը քննադատեցին, ոմանք ծիծաղեցին, ոմանք համաձայնեցին: Բայց ոչ մեկս չգիտեր, որ հետո լինելու է 2018 թիվը, մանիպուլյացիայով փիառվող Փաշինյանը, նրա ՔՊ-ն: Հատկապես՝ ՔՊ-ն: Ու հիմա, որ նայում ես Փաշինյանի շրջապատը, վերոմեջբերյալ արտահայտությունը երևակվում է որպես համարյա թե… մարգարեական: Չէ, այնպես չէ, որ այն ժամանակ օդից էր վերցված այդ արտահայտությունը, այն ժամանակ էլ կային «օդիոզներ», անհասկանալի կերպարներ, բայց, դե, դա զանգվածային բնույթ չէր կրում: Իսկ հիմա՞…

Տեսեք, ԱԺ-ում տաքուկ նստած են մեծամասամբ կյանքի ու գործունեության ընկալելի հետագիծ չունեցող, որոշ դեպքերում՝ կիսատ-պռատ կրթությամբ կամ այն չունեցող, ընդամենը Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունները կատարող, նրա «sms»-ներով ԱԺ ամբիոնին մոտեցող ու շեֆին դուր գալու մրցույթի մեջ մտնող, խորհրդարանի դահլիճում իրենց փողոցային խուլիգանի պես պահող մարդիկ, ովքեր կոպերֆիլդյան հրաշքով դարձել են պատգամավոր: Մեծ մասը դասական իմաստով քաղաքականությամբ չի զբաղվում ու չի էլ կարող զբաղվել, պարզապես կոճակ սեղմողների բազմություն է, որը բացարձակ անիմաստ կերպով հարկատուների հաշվին ահռելի աշխատավարձեր ու ոչ պակաս պարգևավճարներ է ստանում: Ոչինչ չանելու, միայն վնասելու պարգևավճարներ:

Ու գրեթե «զրոյից» մարդիկ տնով-տեղով, ընտանիքով, ազգուտակով հանկարծ դարձել են մեծահարուստներ: Ընդամենը յոթ տարում: Մինչդեռ հեղափոխություն կոչվածի օրերին մարդիկ կարծում էին, որ իշխանության են եկել ազնիվ, համեստ հագուկապով, հասարակ, ժողովրդի հոգսը հասկացող, ժողովրդի մեջից բուսնած մարդիկ, բայց դարձան ժողովրդից կտրված, մերօրյա յուրահատուկ նոր «բդեշխներ» և «օդիոզախումբ»։

Դառը «մարգարեություն» էր, իրոք. քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ: Փաստորեն, հարստանալու համար էլ…

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031