2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն՝ Ռուբեն Ռուբինյանը, գրեթե 7 տարի իշխանության լինելուց հետո, միայն ձեռք բերեց բնակարան և ավտոկայանատեղի։
Բազմաբնակարան բնակելի շենքում գտնվող բնակարանը ձեռք է բերվել «Կանաչ թաղ» ՍՊԸ-ից 2024 թվականի նոյեմբերին, որն արժեցել է 47 մլն ՀՀ դրամ։ Նույն ընկերությունից ԱԺ փոխխոսնակը ձեռք է բերել նաև ավտոկայանատեղի 5 մլն դրամ արժողությամբ։
Ռուբինյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Նրա բանկային ավանդները կազմել են 7,5 մլն դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ 2 մլն 784 հազար դրամ։
Ռուբեն Ռուբինյանի տարեկան եկամուտները կազմել են 17 մլն 373 հազար դրամ, որից 14 մլն 229 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ աշխատակազմից, 2 մլն 836 հազար դրամը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված եկամուտ է, որը եկամտահարկի վերադարձի օրենքով բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է։ Տարեկան եկամտից 307 հազար 479 դրամը այլ եկամուտ է՝ «Ինեկոբանկից»։
Եթե փորձենք համեմատել Ռուբեն Ռուբինյանի՝ 2018 թվականին՝ որպես ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ ներկայացրած հայտարարագիրը ներկայիս հայտարարագրի հետ, կստացվի, որ Ռուբինյանը միայն 7 տարի անց կարողացավ «բովանդակություն տալ» հայտարարագրի աղյուսակին։
Բանն այն է, որ նա այդ շրջանում, ո՛չ տուն է ունեցել, ո՛չ ավտոմեքենա։
Կարդացեք նաև
Կարճ ասած՝ անհամեմատելի է 7 տարիների աճի տեմպը փոխխոսնակի հայտարարագրում։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։