Փարիզում ընթացող «Մեծ Սաղավարտի» երկրորդ մրցաշարում՝ Ռոլան Գարոսում, ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ շրջանում հանդիպեց ավստրիացի Սեբաստյան Օֆների հետ եւ ծայրահեղ համառ պայքարում 7:5, 3:6, 7:5, 4:6, 6:2 հաշվով հաղթանակ տարավ: Պայքարը տեւել է ավելի քան չորս ժամ եւ այդ ընթացքում գրեթե մեկ ժամով դադարեցվել առատ տեղումների պատճառով:
Այսպիսով, Խաչանովը վրեժխնդիր է եղել Օֆներից մեկ շաբաթ առաջ Ժնեւում նրանից կրած պարտության դիմաց:
Երրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլն է:
Կանանց մենախաղերում Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը առաջին շրջանում 1:6, 2:6 հաշվով պարտվել է ուկրաինուհի Անգելինա Կալինինային ու դուրս է մնացել հետագա պայքարից:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ