«Հիմա, ստացվում է, կառավարության շենք էլ ենք վարձով տալու»,- այսօր կառավարության նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նախարարը ներկայացնում էր մի նախագիծ, ըստ որի՝ պետական նշանակության անշարժ գույքը այլեւս տրամադրվելու է վարձակալությամբ։ Վարձակալության գումարները պետբյուջեից են տրվելու։ Ըստ Դավիթ Խուդաթյանի, այսպիսով, այդ գույքերի օգտագործման նպատակահարմարությունը՝ տվյալ գերատեսչության կողմից, ավելի հասկանալի կլինի։ Նա հայտարարեց՝ կան գույքեր, որոնք չեն օգտագործվում։
Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ գույքերի օգտագործման նպատակայնությունը կմեծանա՞։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պարզաբանեց՝ գույք է տրամադրում տարբեր ՀԿ-ների, որպես օժանդակություն իրենց գործունեությունը, եւ այդ ծախսը չի երեւում։ Պետք է գույքագրենք՝ այն ծառայությունները, որը որեւէ պետական մարմին մատուցում է ու հասկանանք՝ ի՞նչ է արժենում դա կառավարությանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ