Լրահոս
Օրվա լրահոսը

Երեմյան կաթնամթերքը ոլորտում միակն է FSSC 22000 սերտիֆիկատով

Մայիս 29,2025 12:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Միակը Հայաստանում Երեմյան կաթնամթերքը գերազանցության նոր նշաձող է սահմանել

Հայաստանում «Սերմից՝ սեղան» եզակի հայեցակարգով արտադրվող կաթնամթերքի Երեմյան բրենդն աշխարհում հեղինակավոր Intertek SAI Global ավստրալիական աուդիտորական ընկերության կողմից վերջերս անցել է կաթնամթերքի արտադրության խստագույն ստանդարտ համարվող FSSC 22000 V 6 սերտիֆիկացիոն աուդիտը և ստացել FSSC 22000 (Food Safety System Certification) սերտիֆիկատ։ Երեմյան կաթնամթերքը ոլորտում այս սերտիֆիկատով առաջինն ու միակն է։

Ի՞նչ է նշանակում FSSC 22000 և ինչու՞ է այն կարևոր սպառողների համար

 FSSC 22000 (Food Safety System Certification 22000) սերտիֆիկատը սննդի անվտանգության կառավարման համակարգի ամենախստապահանջ և ամենավարկանիշային սերտիֆիկատն է։

Սերտիֆիկատը սննդի արտադրության և անվտանգության միջազգային հարթակում ոչ միայն ամրագրում է Երեմյան կաթնամթերքի բարձր որակը և կայունությունը, այլև նոր նշաձող է սահմանում Հայաստանում կաթնամթերքի արտադրության ոլորտում։ Այն ավելին է, քան պարզապես սննդամթերքի անվտանգության հավաստագիր․ FSSC 22000-ը կարևոր փաստաթուղթ է, որն ամրագրում է սպառողների վստահությունը և ընդգծում ընկերության արտադրանքի համապատասխանությունը համաշխարհային չափանիշներին և որակի վերահսկմանը:

Այս նոր ձեռքբերմամբ Երեմյան կաթնամթերքը գալիս է ապացուցելու, որ տեղական արտադրության կաթնամթերքը կարող է մրցակցել միջազգային հարթակում ոչ միայն իր բացառիկ համով, այլև արտադրական բարձրագույն չափորոշիչներով, վստահելիությամբ և անվտանգությամբ: Հայաստանի ագրոարդյունաբերական բնագավառում այս կաթնամթերքը դառնում է որակի և նորարարության օրինակ, որի փորձը հիմք է ոլորտի զարգացման և թափանցիկության համար։ Նմանատիպ սերտիֆիկացումը արձանագրում է նաև ընկերությանը որպես պատասխանատու և կայացած բիզնես, որը կարող է միջազգային շուկաներում ապահովել արտադրական և մատակարարման վստահելի շղթա։

 

Կաթնամթերքի օգտակարության վերաբերյալ աշխարհի ամենահեղինակավոր առողջապահական և հետազոտական ընկերությունները պարբերաբար հրապարակում են կարևոր ուսումնասիրություններ՝ ապացուցելով առօրյայում բնական, անարատ կաթնամթերքի կարևորությունը։

Սպառողների համար FSSC 22000 սերտիֆիկատի առկայությունը ևս մեկ հիմնարար փաստարկ է Երեմյան կաթնամթերքի բացառիկ որակի, մի շարք հարուստ վիտամինների պարունակության և առողջության վրա բարերար ազդեցության մասին։

Սերմից՝ սեղան Երեմյան կաթնամթերքի եզակիությունը

Երեմյան կաթնամթերքը տարածաշրջանում կաթնամթերքի միակ արտադրողն է, որ ստեղծել և վերահսկում է «Սերմից՝ սեղան» ամբողջ արժեշղթան՝ սկսած սեփական դաշտերում կերարտադրության համար սերմը ցանելուց մինչև կաթը սպառողի սեղանին հասցնելը։ Հայաստանում ամենամեծ սեփական խելացի ֆերմայի և կաթնամթերքի ժամանակակից գործարանի առկայությամբ, փակ շղթայով այսօր արդեն ընկերությունն արտադրում է շուրջ 60 անուն ապրանքատեսակ՝ բացառապես Ա կարգի բնական անարատ կաթից։

 

Արդյո՞ք բնական և առողջ կաթնամթերքը բարդ ընտրություն է

Հայաստանում կաթնամթերք ընտրելիս յուրաքանչյուր սպառող պետք է իրեն տա առնվազն 3 կարևոր հարց․

  • Արդյո՞ք տվյալ կաթնամթերքի հումքը 100 տոկոս բնական և անարատ կաթն է։
  • Արդյո՞ք տվյալ կաթնամթերքի արտադրությունն ունի իր սեփական ֆերման և ստանում է կաթ մեկ աղբյուրից և փակ շղթայով։
  • Արդյո՞ք արտադրական գործընթացները կազմակերպվում են միջազգային ստանդարտներին և սանիտարահիգիենիկ պայմաններին համապատասխան։

Երեմյան կաթնամթերքը ձեր այս երեք հարցերին տալիս է բացարձակ դրական պատասխան՝ իր եզակիությամբ ապահովելով ձեր և ձեր ընտանիքի առողջ ընտրությունն ամեն օր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031