Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանն անպարտ ճանաչեց Դավիթ Սանասարյանին

Մայիս 29,2025 12:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Դավիթ Բալայանը հրապարակեց Պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով մեղադրական ակտի եզրափակիչ մասը, որով դատարանը նրան ճանաչեց անպարտ եւ արդարացրեց հանցակազմի բացակայության հիմնավորմամբ։

Հիշեցնենք՝ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Քրեական գործով 4 մեղադրյալ էր անցնում։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031