Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչախմբի գործողությունները վկայում են Ադրբեջանի թելադրած օրակարգով գործելու հնազանդ պատրաստակամության մասին. «ՀայաՔվե»

Մայիս 29,2025 13:19

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայրենիքի վաճառքի փորձը ձախողվելու է, այս վարչախումբը կանգնելու է հայ ժողովրդի դատի առաջ

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդն արձանագրում է, որ իշխող վարչախումբը մեր ժողովրդի դեմ նոր տեղեկատվական ահաբեկչություն է սկսել` նպատակ ունենալով շեղելու հանրության ուշադրությունը առկա խնդիրներից, և այդ պայմաններում ստորագրելու երկար նախապատրաստվող կապիտուլյացիոն փաստաթուղթը։

Տիրանայում տեղի ունեցած եվրոպական քաղաքական համաժողովից հետո պարզ է դառնում, որ այս վարչախումբը նոր հանձնվողական պարտավորություններ է ստանձնել, այդ թվում՝ իրական Արցախը հավասարեցնելով այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» գոյության կեղծ թեզի հետ։ Այս քայլը ծառայում է Ալիևի բռնապետական վարչակարգին՝ հիմնավորելու Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու իր ցնորական ծրագիրը և մեկընդմիշտ փակելու Արցախի հարցը։

Միաժամանակ, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը խոսում է նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին՝ բացահայտորեն ընդունելով Բաքվի պահանջները, այդ թվում՝ հրաժարվելով ՀՀ Անկախության հռչակագրից և դրանում ամրագրված համազգային նպատակներից։ Վարչախմբի գործողությունները վկայում են Հայաստանի ինքնիշխանության փաստացի վերացման և Ադրբեջանի թելադրած օրակարգով գործելու հնազանդ պատրաստակամության մասին։

Հասարակության նկատմամբ շարունակվող տեղեկատվական ահաբեկչությունն ուղեկցվում է կեղծ խոստումներով, թե իբր կհաստատվի կայուն խաղաղություն, որից հետո հայերն ու ադրբեջանցիներն ազատորեն կտեղաշարժվեն և առևտուր կանեն։ Սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ Բաքվում հայերի դեմ շարունակվում են կեղծ դատավարությունները և հետապնդումները, բռնապետ Ալիևը կրկին խոսում է Սյունիքի նկատմամբ Ադրբեջանի իրավունքների մասին, ադրբեջանական հրոսակները շարունակում են հայկական խաղաղ բնակավայրերի գնդակոծությունները, շարունակվում է Արցախի հայկական ժառանգության գիշատչական ավերումը։

«ՀայաՔվեն» հայտարարում է, որ հայրենիքի վաճառքի այս հերթական փորձը ձախողվելու է։ Մենք հանձնառու ենք իշխանությունից հեռացնելու թշնամու կամակատարներին և ի վերջո կանգնեցնելու նրանց հայ ժողովրդի արդար դատի առաջ։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031