Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում՝ նրա հետ պետք է կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր։ Այս ուղղությամբ իրավախախտումների կանխարգելումը և հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։ ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին հետևել օրենքի պահանջներին և դրսևորել հարկային կարգապահություն՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։
Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 70 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 49.5 մլն դրամ:
Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 20 դեպքով 20 հարկ վճարող տուգանվել է 35 մլն դրամով:
Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․
Կարդացեք նաև
- ծրագրային ապահովման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք,
- կաթնամթերքի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
- հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի, մթերային խանութի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 8 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2 մլն դրամ տուգանք,
- հանրային սննդի (հանդիսությունների սրահ ունեցող) ոլորտում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 13 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է250 մլն դրամ տուգանք,
- հանրային սննդի (չունի հանդիսությունների սրահ) ոլորտում 5 հարկ վճարողի մոտ 5 դեպքով բացահայտվել է 22 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է5 մլն դրամ տուգանք,
- hացի կամ հացաբուլկեղենի արտադրության, մթերային խանութի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 11 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․750 մլն դրամ տուգանք,
- հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, ավտոտեխսպասարկման և (կամ) ավտոլվացման և ավտոպահեստամասերի առևտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 14 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3․5 մլն դրամ տուգանք,
- մթերային խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 11 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․750 մլն դրամ տուգանք,
- շենքերի կառուցապատման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք,
- շինանյութի առևտրի ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 33 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է250 մլն դրամ տուգանք,
- վարսավիրանոցների և գեղեցկության սրահների գործունեության ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 11 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է750 մլն դրամ տուգանք,
- այլ ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 6 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․5 մլն դրամ տուգանք։
Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:
Երեք և ավելի չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 20 հարկ վճարողների անվանական ցանկը` ըստ գործունեության ոլորտների։
Չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 70 հարկ վճարողների ցանկը։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին