Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով արդարացման վճիռը հրապարակելով՝ դատավոր Դավիթ Բալայանը դիմելով արդեն նախկին ամբաստանյալին՝ ասաց. «Դուք դատավճիռն իրավունք ունենք բողոքարկել հիմքի առումով, իսկ դատական ակտը ուժի մեջ մտնելուց հետո իրավունք ունեք դիմել դատարան՝ ձեզ վարույթի ընթացքում պատճառված վնասի հատուցման պահանջով:
Բայց որ դիմեք դատարան, չմոռանաք նշել, որ այս վարույթի քննությունը ձեր մեղքով էլ է ձգձգվել: Ամերիկա էիք գնացել՝ չէիք գալիս, հետո գնում, Ազգային ժողովի ինչ որ նիստերի էիք մասնակցում, ասում էիք՝ խնդրում եմ նիստը հետաձգեք: Ձեր խոսքում, որ ասում էիք՝ այսքան տեւեց իմ գործի քննությունը, ձեր մեղքով էլ է, որ այդքան է տեւել»:
Երբ դատավորը նիստը հայտարարեց փակված, դատարանի դահլիճում ներկաներից ոմանք վանկարկում էին «Դա-վիթ, վար-չա-պետ»: Եղան նաեւ մարդիկ, որոնք նիստին ներկա Վարդգես Գասպարիի «ոտքն էին խերով» համարում, որն այս անգամ, ի նշան բողոքի, հատակին պառկելու անհրաժեշտություն չունեցավ: Իսկ Դավիթ Սանասարյանի մտերիմ մարդիկ ոչ առանց հուզմունքի ասում էին, որ մի փոքր արդարություն, այնուամենայնիվ մնացել է:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ