Լրահոս
Օրվա լրահոսը

Զանգեզուրի անցումն Ադրբեջանի համար միայն Նախիջևանի հետ ցամաքային կապ չէ, նաև Թուրքիայով թյուրքական աշխարհ հասնող նոր ինտեգրացիոն գիծ է. Էրդողան

Մայիս 29,2025 16:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանից վերադառնալիս պատասխանել է լրագրողների հարցերին։ Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին։

«Գոհունակությամբ ենք ընդունում Ադրբեջանի և Հայաստանի միջև արվող քայլերը։ Խաղաղության պայմանագրի տեքստի հարցում համաձայնության ձեռքբերումը դիտում ենք որպես կարևոր զարգացում կայունության ճանապարհին։ Ցանկանում ենք, որ այս գործընթացն ամենամոտ ժամանակահատվածում ամբողջացվի»։

Անդրադառնալով Հարավային Կովկասին՝ Էրդողանը նշել է, որ այդ տարածաշրջանում ցանկանում են տեսնել ոչ թե հակամարտություն, այլ անդորր և խաղաղություն և ընդգծել, որ այդ մնայուն խաղաղությունից շահելու են բոլորը։

«Մենք գոհ ենք, որ հորիզոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է երևում։ Այդ գործընթացին մոտիկից ենք հետևում։ Անհրաժեշտ ներդրումն էլ կատարում ենք։ Ապահովվելիք խաղաղությունն Ադրբեջանի, Հայաստանի և մեր երկրի համար ևս արժեքավոր է լինելու»,-ընդգծել է Թուրքիայի նախագահը։

Անդրադառնալով Թուրքիա-Հայաստան հարաբերություններին՝ Էրդողանը նշել է. «Մենք էլ Հայաստանի հետ շատ ուշադիր կարգավորման գործընթացով ենք անցնում։ Երբ և՛ խաղաղություն, և՛ կարգավորում ապահովվի, տեսնելու ենք, որ մեր երկրները դրանից շահած են դուրս գալիս։ Այսինքն՝ այս հարցում խոսք չկա անգամ նվազագույն կասկածի մասին»։

Թուրքական պետական «Trthaber»-ի ընդգծմամբ Էրդողանն անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքին»՝ նշել է, որ Զանգեզուրի անցումն Ադրբեջանի համար միայն Նախիջևանի հետ ցամաքային կապ չէ, միաժամանակ Թուրքիայով թյուրքական աշխարհ հասնող նոր ինտեգրացիոն գիծ է։ Այս անցման բացումը կարճ ժամանակում ամրապնդելու է նաև Կովկասում տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքը։

«Սպասում ենք, որ մեր հարևան Իրանն էլ աջակցի այս քայլերին, որ ծառայելու են մեր տարածաշրջանում անդորրին, խաղաղությանն ու զարգացմանը։ Ճիշտն ասած՝ ցանկանում ենք, որ նրանք էլ այս «շահում են բոլոր կողմերն էլ» (win-win) մթնոլորտում օգուտ ստանան։ Արվող յուրաքանչյուր քայլ, բացվող յուրաքանչյուր դուռ, միջանցք ինչպես տնտեսական օգուտ է ապահովելու, այնպես էլ ժամանակի ընթացքում երկրներին էլ ավելի է մերձեցնելու միմյանց»,-եզրափակել է Էրդողանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031