Լրահոս
Օրվա լրահոսը

TOON EXPO-ն արդեն նաև Մոսկվայում

Մայիս 29,2025 18:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունիսի 27-ից 29-ը Մոսկվայի «Տիմիրյազև» ցուցահանդեսային կենտրոնում կկայանա անշարժ գույքի խոշորագույն ցուցահանդեսներից մեկը՝ TOON EXPO Մոսկվա 2025-ը։

Մոսկվայում կայանալիք էքսպոն Հայաստանում արդեն չորս անգամ մեծ հաջողությամբ անցկացված և բազմաթիվ այցելուների սիրված ցուցահանդեսի՝ TOON EXPO-ի, միջազգային շարունակությունն է։

Ցուցահանդեսին իրենց տաղավարներով ներկայանալու են ավելի քան 50 կազմակերպություններ՝ Հայաստանի խոշորագույն կառուցապատող ընկերություններ, անշարժ գույքի գործակալություններ, արտերկրում անշարժ գույք ներկայացնող ընկերություններ և բանկեր։

Եռօրյա միջոցառման ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու նորակառույց բնակարաններին, առանձնատներին, ամառանոցներին և ներդրումային այլ նախագծերի՝ միայն TOON EXPO Մոսկվա 2025-ի համար նախատեսված հատուկ առաջարկներով և զեղչերով։

Բացի այդ, հայկական բանկերը կներկայացնեն հատուկ սփյուռքի համար նախատեսված հիփոթեքային վարկավորման ծրագրեր։

TOON EXPO Մոսկվա 2025-ի կազմակերպիչը Հայաստանում խոշորագույն և մեծ ժողովրդականություն վայելող ցուցահանդեսների կազմակերպիչ Big Projects ընկերությունն է։

Ցուցահանդեսը բաց կլինի միայն 3 օր՝ հունիսի 27-ից 29-ը՝ յուրաքանչյուր օր՝ առավոտյան 10-ից մինչև երեկոյան 8-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031